Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան
«Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում, Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ»,- նշում է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը.
«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, թեև հետաքրքիր էր:
Ի դեպ, մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով:
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։
