Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում (4:1)։ Այսպիսով, անգլիացին Եվրոպայի գավաթի գլխավոր մրցաշարի 66 խաղերում խփեց իր 50-րդ գոլը։
Քեյնն իր ցուցանիշով գերազանցեց Անդրեյ Շևչենկոյին և Զլատան Իբրահիմովիչին, որոնց ակտիվում կա 48-ական գոլ։ Նա նաև գերազանցեց լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին, որը Չեմպիոնների լիգայում դարձել է 49 գոլի հեղինակ:
Քեյնը մրցաշարի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում կիսում է 10-րդ տեղը եգիպտացի Մոհամեդ Սալահի և ֆրանսիացի Թիերի Անրիի հետ, որոնցից յուրաքանչյուրի հաշվին կա 50-ական գոլ։ Քրիշտիանու Ռոնալդուն, որը Եվրոպայում խաղացել է «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենթուսի» կազմում, գլխավորում է ցուցակը 140 գոլով։
