Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել․ Մայր Աթոռ
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից՝ նշելով, որ երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով։
