Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո

Ինչպես հայտնի է, 93 տարեկան հասակում մահկանացուն կնքեց Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ը, որ արդեն երկար տարիներ հիվանդ էր:

Մարտի 17-ին նա հոսպիտալացվել է Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոն՝ ստամոքսային արյունահոսության ծանր աստիճանով, որից հետո նրան տեղափոխդրեցին արհեստական ​​կոմայի վիճակի մեջ և միացրեցին արհեստական ​​շնչառության սարքին: Կարճ ժամանակ անց նա մահացավ: Մահվան պատճառը երիկամային, թոքային և սրտի անբավարարությունն է:

Այսպիսով ավարտվեց Իլյա II-իկողմից Վրաց եկեղեցուկառավարման ժամանակաշրջանը:

Հիշեցնենք, որ Կաթողիկոս-պատրիարք Դավիթ V-ի մահից հետո՝ 1977 թվականի նոյեմբերի 9-ին, Սուրբ Սինոդի որոշմամբ Իլիան նշանակվեց պատրիարքի տեղապահ։ 1977 թվականի դեկտեմբերի 23-ին նա ընտրվեց կաթողիկոս-պատրիարք, իսկ իր գահակալությունը տեղի ունեցավ 1977 թվականի դեկտեմբերի 25-ին։

Այսպիսով գրեթե 50 տարի Վրաց եկեղեցին կառավարում էր ԻլիաII-ը:

Իլիայի պատրիարքության օրոք 1980-ական թվականներին Վրաստանում տեղի ունեցավ ուղղափառության լայնածավալ վերածնունդ: 1989 թվականից սկսած նա բազմիցս հանդես էր գալիս, որպես միջնորդ պատերազմող քաղաքական կուսակցությունների միջև: Նա դեմ էր արտահայտվել Թբիլիսիի հայկական հուշարձանը «վրացականացնելու» ծրագրին և, չնայած զինված հակամարտության բռնկմանը, աբխազներին և օսերին անվանում էր եղբայրներ:

Նախ, մինչ հասկանանք, թե ինչ է սպասվելու Վրաց եկեղեցուն և ինչպես դա կարող է անրադառնալ այդ երկրի վրա, ներկայացնենք մի քանի փաստեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վրաստանի ուղափառ եկեղեցին:

Վրացիները հայերից հետո երկրորդն ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն

Քրիստոնեությունը Վրաստանում սկսեց տարածվել առաջին դարից:

301 թվականից հետո, երբ Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, 325 թվականի Նիկիայի ժողովի ժամանակ, Իբերիայում ամենաբարձր հիերարխիկ աստիճանը Հայ եկեղեցու պատրիարք Գրիգոր Լուսավորիչինն էր, որին հաջորդել էին նրա որդին՝ Արիստակեսը, և թոռը՝ Գրիգորիսը: «Քարթլիի դարձի» մեջ Մցխեթայի առաջին եպիսկոպոս Հովհաննես I-ը (335-363) հիշատակվում է Գրիգորիսի մահից անմիջապես հետո՝ 330-335 թվականների միջև: Գրիգոր Լուսավորչի որդին և հաջորդը՝ Արիստակեսը, Նիկիայի ժողով է ուղարկվել ոչ միայն որպես Հայ եկեղեցու ներկայացուցիչ, այլև որպես Իբերիայի և Ալբանիայի եպիսկոպոս: Այսպիսով, այս ժամանակահատվածում և՛ Ալբանիան, և՛ Իբերիան, գտնվում էին «Հայ եկեղեցու հիերարխիկ հովանու ներքո»:

324-326 թվականներին, Սուրբ Նինոյի ջանքերի շնորհիվ, քրիստոնեությունը դարձավ Վրաստանի պետական ​​կրոնը։ Այսպիսով, Վրաստանը, Հայաստանի օրինակով, պետականորեն ընդունեց քրիստոնեությունը:

Հասկանալու համար, թե ինչ աստիճանի էին կապված հայ և վրացի եկեղեցիները բերենք ընդամենը մեկ փաստ:

Վրաց գրականության առաջին աշխատանքը նվիրված է եղել Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը:

Ստեղծման ժամանակը համարվում է 476-ից 483 թվականների միջև։Էսսեի հեղինակը Յակով Ցուրտավելին է, ժամանակակից և նկարագրված իրադարձությունների մասնակից:

Այս աշխատության մեջ, նկարագրվում են հայ արքայադուստր Շուշանիկի՝ Ավարայրի ճակատամարտի հերոս, սպարապետ Վարդան Մամիկոնյանի դստեր տառապանքներն ու մահը իր ամուսնու՝ Հարավային Քարթլիի կառավարիչ Վարսկենի ձեռքով։ Պարսկաստանի հետ դաշինքի համար զրադաշտականություն ընդունելով՝ նա նույնը պահանջեց իր կնոջից և երեխաներից։ Շուշանիկը մերժեց իր ամուսնու պահանջը՝ հրաժարվել քրիստոնեությունից, որի պատճառով, ենթարկվեց նվաստացումների, ծեծի և վեց տարի բանտարկության, իսկ յոթերորդ տարում մահացավ:

Ի դեպ, Շուշանիկը մեծարվում է որպես նահատակ և՛ Վրաց Ուղղափառ, և՛ Հայ Առաքելական եկեղեցիների կողմից:

609 թվականին Վրաստանի եկեղեցին ընդունեց Քաղկեդոնի ժողովի որոշումները և փաստացի տարանջատվեց հայ եկեղեցուց: Դրանից հետո վրաց եկեղեցին, լինելով ինքնուրույն միավոր, համառորեն պայքարում էր իր ժողովուրդի շահերի համար, որ նրանք չդավանափոխվեին՝ մահմեդական արշավներ կազմակերպող զավթիչների պարտադրանքով: Թույլ և պառակտված վրացի թագավորների պարագայում Վրաց եկեղեին ահռելի մեծ դեր էր կատարում վրաց ժողովրդի կյանքում:

1801 թվականին, երբ Վրաստանը միացվեց Ռուսական կայսրությանը, Վրաց եկեղեցին ոչ միայն կորցրեց իր նախկին կարգավիճակը, այլև վերացավ, որպես ինքնուրույն կրոնական-եկեղեցական միավոր: Վրաց եկեղեցին ստացավ Ռուսական եկեղեցու վրացական էկզարխության կարգավիճակ և վերացվեց վրաց կաթողիկոսի ինստիտուտը:

1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում Վրաց եկեղեցին կրկին վերականգնեց իր նախկին կարգավիճակը՝ անջատվելով Ռուս ուղղափառ եկեղեցուց:

1917 թվականի մարտի 12-ին Մցխեթայի ժողովում հռչակվեց Վրաց եկեղեցու ավտոկեֆալիան։

Խորհրդային ժամանակներում Վրաց եկեղեցին չուներ հնարավորություն լուրջ զարգանալու: Նշենք, որ 1977-ի դրությամբ, Վրաստանում գործում էին ընդամենը մի քանի եկեցեղի, և կար ընդամենը 50 հոգևորական:

1977-ին Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք ընտրվեց Իլիա Երկրորդը, ով նոր էջ բացեց եկեղեցու զարգացման հարցում:

Նրա շնորհիվ այսօր Վրաստանում գործում են ավելի քան 200 եկեղեցիներ, և իրենց ծառայությունն են իրականացնում մոտ երեք հազար հոգևորականներ:

Այսօր Իլիա Երկրորդի վարկանիշը տատանվում է մոտ 90 տոկոսի սահմաններում: Նրա հեղինակությունը գրեթե անհերքելի է համարվում:

Սակայն այս իրավիճակը նյարդայնացնում էր արևմտյան որոշ կենտրոնների և Թուրքիային:

Քանզի Իլիա 2-րդն իր հեղինակությամբ նաև ավելի շատ հարում էր այսօրվա Ռուս ուղղափառ եկեղեցուն, քան Ստամբուլում գործող տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ին:

Արևմուտքում փորձել են ամեն ինչ անել, որ ուղղափառ աշխարհում տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի դերը մաքսիմալ մեծացնեն՝ որպես հակակշիռ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքի:

2023 թվականի մարտին Իլյա II-ը նամակ գրեց Տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ին՝ արտահայտելով «մեծ հոգեկան ցավ» ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ և մտահոգություն այն մասին, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, որը ենթակա է Մոսկվայի պատրիարքարանին և չի ճանաչվում Բարթողոմեոսի կողմից, չի կարող օգտագործել Կիև-Պեչորյան մայրավանքը։

Այս նամակից հետո, Արևմուտքում Իլիա Երկրորդին սկսեցին դիտարկել, որպես «ռուսամետ» կաթողիկոս, ով փաստացի աջակցում էր Մոսկվային, այլ ոչ թե՝ Արևմուտքին:

Իլիա Երկրորդի դեմ Արևմուտքում ավելի նյարդայնացան, երբ նա փաստացի ճանաչեց 2024-ի խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլու թիմի հաղթանակը:

Անցած տարվա հոկտեմբերին, արևմտյան կենտրոնները, փողոցային բողոքի շարժման ժամանակ արդեն խաղի մեջ էին մտցրել եկեղեցու դեմ երեք վարդապետների՝ Դորոֆեյին (Կուրաշվիլի), Շիոյին (Կվարացխելիա) և Իլյային (Տոլորայա):

Սրանք արդեն սկսել էին հայտարարել, թե իբր Վրաց եկեղեցին ամբողջովին կախված է Մոսկվայից և այդ պատճառով է աջակցում Իվանիշվիլու իշխանությանը:

Այս ամենը հիշեցնում էր Փաշինյանի արշավը հայ եկեղեցու դեմ:

Եվ զարմանալի չէր, որ այս ամենի ձեռագրերը նույնաբովանդակ բնույթ ունեին և ուղորդվում էին նույն կենտրոնից:

Պետք է նշել, որ թե՛ Հայաստանում, և թե՛ Վրսաստանում եկեղեցու դեմ պայքարում մեծ է նաև Թուրքիայի դերը, որն անուղղակի է արտահայտվում:

Ի՞նչ ուղղությամբ կարող է զզարգանալ Վրաց եկեղեցին Իլիայի մահից հետո

Ըստ վրաց հոգևորականների՝ Վրաստանն այսօր ունի զարգացման երեք ուղղություն.

Առաջին

դեպի մահմեդական Թուրքիա,

երկրորդ

դեպի ուղղափառ Ռուսաստան, կամ էլ՝

երրորդ

դեպի անհավատ Եվրոպա:

Թուրքիան, ըստ նրանց, բացառվում է և՛ կրոնական, և՛ մշակույթային, և՛ անվտանգային պատճառներով:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացան Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների պատճառով:

Իսկ Եվրոպան Վրաստանին առաջարկում է սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչների շահերի ակտիվ պաշտպանություն և նրանց մեծ տեղ տալը՝ հանրային կյանքում:

Ի դեպ, 2013 թվականին Իլյա II-ը համասեռամոլությունը անվանեց «հիվանդություն» և համեմատեց այն թմրամոլության հետ։ Որից հետո կոչ արեց թույլ չտալ, որ համասեռամոլները իրավունք ստանան հանրային վայրերում հանրահավաքներ կազմակերպել:

Իլիայի այս կոչը խիստ դատապարտեցին եվրոպական կառույցները: Մինչդեռ նույնիսկ այսօրվա Վրաստանի ընդդիմության շրջանակները ռիսկ չեն անում հրապարակավ աջակցել համասեռամոլների շահերը:

Այս տեսանկյունից, Վրաստանի ուղղափառ եկեղեցին, աջակցելով ավանդական արժեքները, ավելի հարում է Մոսկվային, քան՝ Արևմուտքին: Եվ հենց այդ հանգամանքն էլ նյարդայնացնում է, թե՛ Արևմուտքին, և թե՛ այսօրվա Վրաստանի ընդդիմադիր շրջանակներին:

Սակայն, ի տարբերություն Փաշինյանի, վրաց ընդդիմադիրները ռիսկ չէին անում ուղիղ հարձակում սկսել Իլիայի դեմ:

Վրաստանում մարդկային արժանապատվությունը դեռ այն աստիճանի չի փլուզված, ինչպես դա եղավ Հայաստանում:

Այդ իսկ պատճառով, Արևմուտքում և Վրաստանի ընդդիմության շրջանում սպասում էին Իլիայի մահվանը, որպեսզի դրանից հետո սկսեն իրեն գրոհները եկեղեցու դեմ:

Այսօր, Իլիայի մահից հետո, Պատրիարքական տեղապահի՝ Մետրոպոլիտ Շիոյի դերն ու նշանակությունը կտրուկ մեծացել է:

Հենց այդ պատճառով էլ նա է դառնալու արևմտյան կենտրոնների գլխավոր թիրախը:

Արևմուտքում և Թուրքիայում մեծ հույսեր են կապում, որ Իլյա Երկրորդի մահից հետո կհաջողվի տրոհել և Վրաց եկեղեցու մեծ մասը մտցնել տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի ազդեցության տակ, ինչպես որ դա եղավ Ուկրաինայում:

Հայաստանում այդ արշավը տապալվեց:

Ինչ կլինի Վրաստանում, ցույց կտան մոտակա ժամանակները:

Սակայն շատ գործոններ հուշում են, որ նույն տապալումն սպասվում է նաև Վրաստանում: Ինչը լավ նորություն կլինի նաև մեզ համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների «Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Բետոնախառնիչը կողաշրջվել է և բախվել տան պատին․ վարորդը փրկվել է Ռումինիայի Հայոց թեմը կոչ է արել աշխարհասփյուռ հայերին՝ պահպանել համերաշխությունը Եկեղեցու շուրջ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին․ Տեր Զարեհ Աշուրյան Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. արձանագրվել է նրա մահը «Ձեզ չափերի մեջ պահե՛ք․․․ հեռու չի էն օրը, որ ստանալու եք վզակոթներիդ»․ Հովհաննես Շահինյան (video) Ես էլ ասում եմ՝ ջախջախել ենք. Փաշինյանից թուղթ ուզեք. Ղազինյան (video) «Դուք թուրք տեսե՞լ եք», «Ես և դուք թուրք տեսել ենք»․Արամ Վարդևանյանի եզրափակիչ խոսքի բուռն արձագանքը (video) «Հայասպանները նորից հարձակվում են, վաղը ես լինելու եմ դատարանի դիմաց՝ Վեհափառ Հայրապետի կողքին» (video) Ձեզ հիշեցնեմ՝ 1 շաբաթվա ընթացքում 5 սուտ են ասել․․․ Ռուբինյանին մի բան էր պետք․ Քրիստինե Վարդանյան (video) Ազգային խայտառակություն․․․ ՔՊ-ական Տարոն Չախոյանի խայտառակ պատասխանն՝ Արամ Վարդևանյանին (video) Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել Պատկերացնու՞մ եք՝ Փաշինյանին դատած դատավորը դատարանի նախագահ է դառնում իր օրոք (video) Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ «Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am