Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հերթական հայտարարությունը, թե նման խումբը պետք է աջակցի Հայաստանի վարչապետի աշխատակազմին և Անվտանգության խորհրդին՝ կիբերհարձակումներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլ յացիաներին դիմակայելու համար, առաջին հայացքից կարող է թվալ Հայաստանին օգնելու և ժողովրդավարությունը զարգացնելուն միտված քայլ։ Բայց իրականում այն շատ հակասական (մեղմ ասած) նախաձեռնություն է, քանի որ բացահայտում է մի շարք հակադիր ընկալումներ և շահերի բախումներ։ Ժամանակակից աշխարհում «հիբրիդային սպառնալիք» հասկացությունը լայնորեն կիրառվում է՝ նկարագրելու համար այն գործողությունները, որոնք միավորում են ռազմական, կիբեր, տեղեկատվական և քաղաքական գործիքակազմերը՝ առանց դասական պատերազմի սահմանները հատելու։ Այս մոտեցումը հատկապես ակտիվորեն կիրառվել է եվրոպական քաղաքական դիսկուրսում՝ վերջին տարիներին ձևավորելով այն ընկալումը, որ ժողովրդավարական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, կարող են ենթարկվել արտաքին միջամտությունների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեղեկատվական և կիբեր մակարդակներում։

Սրա շրջանակներում ԵՄ-ի կողմից նման խմբերի ուղարկումը տարբեր երկրներ ներկայացվում է որպես «դիմակայունության» բարձրացման միջոց, ինչը նախկինում կիրառվել է նաև Մոլդովայում։ Այդ մոդելը ենթադրում է պետական ինստիտուտների կարողությունների զարգացում՝ ճգնաժամերի կառավարման, ապատեղեկատվության դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում։ Սակայն ինչպես Մոլդովայի դեպքում, այնպես էլ Հայաստանի պարագայում այս նախաձեռնությունը ընկալվում է ոչ միանշանակ, և հասարակական ու քաղաքական ամենատարբեր շերտերի կողմից սուր քննադատությունների թիրախ է դառնում։ Քննադատական դիրքորոշում ունեցող շրջանակները նշում են, որ այստեղ առկա է որոշակի պարադոքս՝ արտաքին ազդեցություններից պաշտպանելու նպատակով հրավիրվում է մեկ այլ արտաքին դերակատար, ինչը կարող է ոչ թե ամրապնդել, այլ հակառակը՝ թուլացնել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։

Այս տրամաբանության համաձայն, եթե ընտրական համակարգը պաշտպանության տակ է դրվում արտաքին ուժի ներգրավմամբ, ապա ինքնին առաջանում է հարց՝ որքանո՞վ է այդ համակարգը ինքնուրույն և արդյո՞ք այն հենց արտաքին ազդեցություն չէ։ Այս հարցադրումը հատկապես կարևոր է փոքր և միջին պետությունների համար, որտեղ ինքնիշխանության հարցը հաճախ սերտորեն կապված է ներքաղաքական լեգիտիմության հետ։ Քննադատները նաև ընդգծում են, որ «հիբրիդային պատերազմի» գաղափարը երբեմն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ ստեղծելու համար արտաքին սպառնալիքի ընկալում, որը կարող է ծառայել ներքաղաքական նպատակների։

Այս տեսանկյունից առաջ է քաշվում այն պնդումը, որ նման նախաձեռնությունները կարող են օգտագործվել իշխանությունների կողմից՝ սեփական դիրքերը ամրապնդելու կամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը սահմանափակելու համար՝ հղում անելով արտաքին միջամտությունների վտանգին։ Սա հատկապես ընդգծում է «քարտ-բլանշի» գաղափարը, ըստ որի, արտաքին աջակցությունը կարող է վերածվել անվերապահ քաղաքական աջակցության, ինչը կարող է խաթարել մրցակցային քաղաքական դաշտը ու դեռ ավելին՝ վնաս հասցնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Նման իրողությունն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, քան արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Հայաստանի դեպքում ընտրություններից առաջ ԵՄ-ի կողմից ֆինանսավորման և հատուկ առաքելությամբ խումբ ուղարկելու հարցը ձեռք է բերում նաև աշխարհաքաղաքական չափում։ Երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում, որտեղ տարբեր ուժային կենտրոններ ունեն իրենց շահերը և ազդեցության մեխանիզմները։ Այս պայմաններում ցանկացած արտաքին դերակատարի ակտիվացում ներքաղաքական գործընթացներում անմիջապես ընկալվում է նաև որպես աշխարհաքաղաքական ազդակ։


Մյուս կողմից՝ իրականում հիբրիդային սպառնալիքի հնարավորությունը չափազանցված է, ԵՄ-ն Հայաստանի օրվա իշխանությունների հետ միասին այն հորինում է, միֆականացնում, «հիբրիդային» թշնամու կերպար ստեղծում, իսկ հետո ցույց է տալիս, թե «քաջաբար» պայքարում է դրա դեմ։ ԵՄին ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարությունը հետաքրքիր չէ, այլ միայն տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է հետաքրքիր։ Արդյունքում ստացվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ փաստացի իրականացվում է հիբրիդային միջամտություն:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից «Ուր, որ գնաս, հետդ կգամ, պո**իկներն են զվարճանում»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն․ Ազատություն «Ղալաթ ա արել, զենք ա առել, ու՞մ ես խաբում»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am