Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի

«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ: Օրինակ՝ հաշվի առնելով, որ որոշ պետություններում անհրաժեշտություն է առաջանում դեսպանության փոխարեն ստեղծել դիվանագիտական գրասենյակ և օրենքում անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չի լինում իրականացնել այդ գործընթացը, առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է գործել դիվանագիտական գրասենյակ, որը կստեղծվի և կլուծարվի վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա:

Վերանայվում են դեսպանների և մշտական ներկայացուցիչների (դիվանագիտական ներկայացուցիչներ) պաշտոնավարման ժամկետները: Դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով վերջիններիս պաշտոնավարման առավելագույն ժամկետն առաջարկվում է սահմանել 5 տարի: Միաժամանակ սահմանվում է, որ պաշ տ ո ն ա վար ման ժամ կ ե տ ի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին։

Միևնույն ժամանակ հստակեցվել են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները, իսկ ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս:

Առանձին դրույթ է նախատեսվել գլխավոր հյուպատոսի ռոտացիա իրականացնելու ժամկետների վերաբերյալ՝ ելնելով վերջինիս աշխատանքի բնույթից:

Հաշվի առնելով, որ գլխավոր հյուպատոսի աշխատանքն օտարերկրյա պետությունում ավելի երկար ժամանակահատվածով աշխատելու անհրաժեշտություն է պահանջում, առաջարկվում է գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելիս ռոտացիան արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում իրականացնել առնվազն մեկ տարի, այնուհետև Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում՝ երեք տարի ժամկետով ծառայելու սկզբունքով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հանվել է գործող օրենքում առկա՝ նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը, քանի որ այն հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովման, ինչպես նաև համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության սկզբունքներին: Բացի այդ, նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում պետությունը արդեն իսկ փոխհատուցում է մեկ բնակարանի համար՝ տնտեսելով երկրորդ բնակարանի փոխհատուցումը:

Նախատեսվում է դիվանագիտական դպրոցը վերակազմակերպել դիվանագիտական ակադեմիայի՝ հաշվի առնելով դպրոցին տրվող գործառույթների լայն շրջանակը։

Առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» 4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am