Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Canyon-ի պաշտոնական կայքում Aeroad CF SLX 7 Di2 մոդելը վաճառվում է 5,099 դոլարով, CF SLX 8 Di2-ը՝ 6,199 դոլարով, CF SLX 9 Di2-ը՝ 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։ Լուսանկարից հեծանիվի ճշգրիտ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ խոսքը «սովորական» հեծանիվի մասին չէ։

Այսինքն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ուսումնասիրեցինք նրա հայտարարագիրը, բայց հեծանիվի մասին տվյալներ չգտանք։

Այս թանկարժեք հեծանիվի արժեքը ուշագրավ է այնքանով, որ Armstatի հրապարակած 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրել է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում պատկերը շատ ավելի ծանր է․ Շիրակում աղքատությունը կազմել է 43.0%, Տավուշում՝ 39.9%, Վայոց ձորում՝ 30.3%։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա ընտրությունն են՝ դեղորա՞յք, սնո՞ւնդ, թե՞ կոմունալ վճար։ Իսկ սոցիալական հարցերի նախարարը գերթանկարժեք հեծանիվ է վարում։

Քանի դեռ Հայաստանի հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել աղքատության պայմաններում, հանրային պաշտոն զբաղեցնող անձի ցուցադրական թանկարժեք առօրյան դառնում է ոչ միայն անձնական ճաշակի, այլև քաղաքական ու բարոյական պատասխանատվության թեմա։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, իհարկե, վկայի կարգավիճակով, անցնում է COVID-19ի քրեական գործով, որը 6 տարի շարունակ քննում է»։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» 4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am