«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար

«Փաստ» օրաթերթը գրում է. Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:

Տեսեք, մի կողմում փաշինյանական իշխանությունն ու իր սատելիտ կուսակցություններն են: Այսինքն, այն ուժերը, որոնք ակնհայտորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերարտադրության համար: Մյուս կողմում ընդդիմադիր ուժերն են կամ առնվազն ընդդիմադիր կեցվածքով հանդես եկողները, որոնք, դատելով առկա իրողություններից, առաջիկա ընտրություններում քիչ չեն լինելու: Լավ է դա, թե ոչ, մեկ այլ հարց է: Բայց նախանշվող իրողություն է:

Թե՛ հիմնական ընդդիմադիր ուժերը, թե՛ ընդդիմադիր դիրքավորվածները, բնականաբար, ասելու են (ասում են), թե պայքարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության: Ասելու են (ասում են), որ պայքարում են իշխանության գալու համար: Դա քաղաքականության, ընտրությունների դեպքում բնական է, հասկանալի, օրինաչափ:

Բայց կարևոր հարց է ընդդիմադիր կանխատրամադրված ընտրողի կողմնորոշվելու հնարավորությունը: Ինչպե՞ս կողմնորոշվեն այս իշխանությանը մերժող ընտրողները:

Բնականաբար, կներկայացվեն ծրագրեր, մոտեցումներ, խոստումներ: Դրանք, իհարկե, շատ կարևոր են: Բայց, կարծում ենք, ընտրողների համար լրացուցիչ ու լավ կողմնորոշիչ դրսևորում, կարելի է ասել՝ ինքնատիպ «լակմուսի թուղթ» է լինելու այն, թե այս կամ այն ուժը, գործիչն իրեն ինչպես է պահում այլ ընդդիմադիրների հանդեպ:

Այսինքն, ո՞վ, ո՞ր ուժն է, որ փաշինյանական իշխանություններին «դատափետելուն» զուգահեռ իր պարտադիր պարտքն է համարում հարձակվել այլ ընդդիմադիրների վրա: Ո՞վ է կոչ անում այս կամ այն ընդդիմադիր ուժին չընտրել, այլ ոչ թե խոսում, օրինակ՝ իրեն ընտրելու մասին: Ո՞վ է փափագում, որ այս կամ այն ուժը չգրանցվի: Եվ այսպես շարունակ: Եվ երբ այդ ամեն ինչը յուրաքանչյուր ոք պարզապես ուսումնասիրի, կարծում ենք, իր համար շատ բան պարզ կլինի: Ավելին, ամեն մեկը կստանա իր՝ մի շարք հարցերի պատասխաններ:

Այնպես որ, կարծում ենք, ընդդիմադիր ուժերի և գործիչների՝ միմյանց նկատմամբ հրապարակային վերաբերմունքն ամենից հստակ «լակմուսի թուղթն» է լինելու հունիսի 7-ի առաջիկա ընտրություններում:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Զախարովայի կոշտ քննադատությունը՝ Փաշինյանի ԵԽ-ում ելույթին (video) Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սաուդյան Արաբիան հայտնել է Էր Ռիադում տուժածների մասին Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Իրանը մեկ պատճառով չի խփում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը․ ՊՆ նախկին նախարար (video) Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կան վիրավորներ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am