ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է «դատվածություն չունենալու» մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով՝ համաձայնությամբ տուգանքով։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 19-ին գրել էր, որ Ավետ Կոնջորյանը, 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը վարորդական իրավունքից զրկված լինելով, նույն տարվա հոկտեմբերի 15-ին Աբովյանում կրկին մեքենա է վարել և կանգնեցվել պարեկների կողմից։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և նշանակել 375 հազար դրամ տուգանք՝ մեկ տարվա ընթացքում վճարելու իրավունքով։

Սակայն երեկ «Ազատությունը» հրապարակեց առավել ուշագրավ հանգամանք․ Ավետ Կոնջորյանը դեռ 2010 թվականին դատապարտված է եղել, բայց նոր գործի նյութերում հայտնվել է տեղեկանք, ըստ որի՝ նա դատվածություն չունի։ Հենց այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել կիրառել «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը, որը վերաբերում է առաջին անգամ հանցանք կատարած անձանց։

Ամենասկանդալայինը պետական մարմինների հակասական պատասխաններն են։ ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տվել, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն ստացել է հենց ՆԳՆ համակարգից։

Այսպիսով, գլխավոր հարցը մնում է օդում՝ ո՞վ է Ավետ Կոնջորյանի գործի նյութերում ներառել այդ տեղեկանքը, և արդյոք այն չի ծառայել իշխանական պատգամավորի եղբորը ավելի խիստ պատասխանատվությունից ազատելու համար՝ օգտահործելով ՔՊ խմբակցության ղեկավարի դիրքը։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը նաև առանձնատան թեմայով հայտնվեց սկանդալի մեջ, երբ հետաքննողները պարզեցին, որ Առինջի առանձնատան 1 քմ-ի համար Կոնջորյանը 300 հազար դրամ էր վճարել, մինչդեռ շուկայականում նման գին գոյություն չունի։

Նույն թաղամասում տներ են գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը, քույրը։

Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան և հովանավորչությունը հո պոզ ու պոչով չի լինում»։

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» 4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am