Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է․
«Կատարը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է» հասցվել այդ երկրի հեղուկ գազի արտադրության ամենամեծ ենթակառուցվածքին՝ Ռաս Լաֆֆանում։
Իրականում կատարյան այդ օբյեկտը սնվում է ռազմավարական նշանակության գազային ռեսուրսներ ունեցող այն հանքից, որը Հարավային Փարս և Հյուսիսային հանքավայր անվանումներով համապատասխանաբար կիսում են Իրանը և Կատարը։
Այսօր առավոտյան հենց նույն այս հանքավայրի ռեսուրսով աշխատող իրանական գազային ենթակառուցվածքին էր հարված հասցվել։
Տեղեկություններն են սկսում տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին»։
