Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ

Երեքշաբթի գիշերը Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը նպատակային հարվածով Իրանը կանգնեցրեց աննախադեպ համակարգային ճգնաժամի առջև։

Բանն այն է, որ Խամենեիի սպանությունից հետո, այդ երկրի այսպես կոչված՝ «խորքային պետության» ղեկը ստանձնել էր հենց Լարիջանին:

Նա միաժամանակ մոտ էր և՛ այսպես կոչված պահպանողականների, և՛ չափավոր բարեփոխիչների ճամբարներին:

Լարիջանին էր կոորդինացնում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը:

Իր ձեռքում էին գտնվում երկրի տարբեր ինստիտուտների կոորդիանացիայի աշխատանքները:

Փաստացի երկրում առաջացել էր կառավարման երկու բևեռ.

-մեկը Լարիջանիի գլխավորությամբ բոլոր ինստիտուտների կոորդիանացիան էր, մյուսը՝ երկրի գլխավոր ուժային կառույցի ՝ԻՀՊԿ-ի ղեկավար կառույցն էր, որը գլխավորում էին չորս գործիչներ՝

-ԻՀՊԿ-ի ներկայիս փաստացի ղեկավար Ահմադ Վահիդին

- ԻՀՊԿ-ի նախկին ղեկավար Մոհամմադ Ալի Ջաֆարին

-ԻՀՊԿ-ի հետախուզական կառույցի նախկին ղեկավար Հոսեյն Թաեբը և

-Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Այս արմատական խմբի խոսնակը հենց Ղալիբաֆն է համարվում:

Սակայն վերջինս չունի այն միաձնյա հեղինակությունը, ինչն ուներ Լարիջանին:

Փաստացի Լաիրջանիի սպանությունից հետո երկրի նախագահ Փեզեշկյանը հայտնվում է առկախված վիճակում:

Քանզի Լարիջանին էր համարվում նրա հիմնական աջակցող օղակը:

Իսրայելի որոշումը՝ սպանել Լարիջանիին, նպատակ ուներ ոչնչացնել այդ երկրի չափավոր խմբի ներկայացուցչին, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա այդ խմբի միջոցով համաձայնության գալ:

Իսկ որ նման ակնարկ անում էր վերջերս Թրամփը, տեսանելի էր:

Այսպիսով Իսրայելի նպատակն է կազմալուծել Իրանի կառավարումը, որպեսզի այն հայտնվի ԻՀՊԿ-ի միջին օղակի սպաների ձեռքում և երկիրը կորցնի ընդհանուր կառավարման համակարգը:

Հրեաներին վերջնականապես կհաջողվի հասնել այդ նպատակին, եթե սպանվեն նաև վերը նշված երեք զինվորականներն ու խորհրդարանի խոսնակը:

Ըստ իսրայելական շրջանակների, այդ դեպքում Իրանում փաստացի կվերանա կենտրոնական կառավարումը և կսկսվի ԻՀՊԿ-ի աստիճանական փլուզման գործընթացը՝ դրանից բխող հետևանքներով:

Սակայն, եթե գործընթացները նման ուղղությամբ չզարգանան և ԻՀՊԿ-ը իր միջից մշտապես կարողանա նոր ղեկավարներ հրապարակ բերել, ապա դա կնշանակի, որ ԱՄՆ-ն կարող է հայտնվել պերմանենտ պատերազմական գործողության մեջ, որի արդյունքում այս պատերազմը կնմանվի վիետնամական պատմությանը:

Սակայն 21-րդ դարում, նոր Վիետնամը դժվար թե մարսվի, քանզի նավթի գների աճը կարող է հանգեցնել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որի արդյունքում մի շարք երկրներում առաջ կգան քաղաքական լուրջ ճգնաժամեր:

Եվ, առաջին հերթին, այս ամենը չի ներվի Թրամփին և նրա թիմակիցներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից Իրանից բնական գազի մատակարարումը դադարեցվել է Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am