Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է

Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են, որ առաջիկա ժամերին կսկսեն օդից ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Լիտան գետով անցնող կամուրջները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Ավիչայ Ադրայի ուղերձը Լիբանանի բնակիչներին։

«Ձեր անվտանգության համար շարունակեք շարժվել Զահրանի գետի հյուսիսային գոտի և զերծ մնացեք հարավ անցնելուց, ինչը կարող է վտանգի ենթարկել ձեր կյանքը, – հայտարարել է նա։ – Օգնական ուժերի և ռազմական հանդերձանքի տեղափոխումը կանխելու նպատակով ԻՊԲ-ն մտադիր է ցերեկը գրոհել Լիտան գետի վրայով անցնող կամուրջների վրա»։

Զինվորականների գնահատումների համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի էլիտար ռազմականացված ստորաբաժանման՝ «Ալ Հաջի Ռադվանի ուժերի» ավելի քան 1000 մարտիկ անցել է Լիտան գետը՝ դիմակայելու ԻՊԲ-ին, որը շարունակում է իր ցամաքային գործողությունը Լիբանանի հարավում։

Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել այս գետի վրայով անցնող մի կամրջի՝ նշելով, որ այն գտնվում է «Հեզբոլլահ»-ի ուժերի՝ հյուսիսից հարավ տեղաշարժի հանգուցային երթուղու վրա։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից Իրանից բնական գազի մատակարարումը դադարեցվել է Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Սամվել Կարապետյանի առաջարկը զինծառայողներին (video) Ընդդիմադիր ուժե՛ր, ձեզ եմ ասում․․․ մի՛ արեք նման բաներ, թե չէ․․․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am