«Պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու». Տավուշի թեմի հոգևորականների միասնական աղոթքը՝ Մակարավանքում
Մարտի 18-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Իջևան համայնքի Աչաջուր գյուղի Մակարավանք վանական համալիրում։
Հավարտ Արևագալի ժամերգության՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատավոր ժողովրդին ներկայացրել է գալիք Գալստյան կիրակիի Սուրբգրային իրողությունը։
Նա հավատացյալների ուշադրությունը հրավիրել է այն ճշմարտությանը, որ պետք է գիտակցենք Քրիստոսի առաջին գալստյան ընծայված պարգևը և հատկապես Գալստյան կիրակիի օրը խորհենք Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, ուստի ամեն մեկս մեր բարի գործերով, մշտարթուն աղոթքով, պահեցողությամբ, պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ՝ պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու։
Հայր Սուրբի քարոզից և օրհնությունից հետո հոգևոր հայրերն այցելել են Աչաջուր գյուղի 34 ընտանիքներ, միասնաբար աղոթք բարձրացրել այդ ընտանիքներում և հոգևոր ջերմ զրույցներ ունեցել հավատավոր ժողովրդի հետ։ Իսկ ընտանիքների մանկիկներին հոգևոր հայրերը նվիրել են «Աշակերտի Աստվածաշունչ» մատյաններ։
