Հրատապ դիմում՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային

Արգենտինահայ փաստաբան, SOAR ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:
SOAR – Բուենոս Այրեսի հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ 2026 թվականի մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտագործելով միակ հասանելի եղանակը՝ ընտանիքի հետ հեռախոսազանգը, որը սակայն ընդհատվել է՝ նախքան նա կկարողանար ավարտելիր դիմումը:

«Դատավճիռ կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց, հայ կալանավորներից և ոչ մեկը չի ստացել իր դատավճռի պաշտոնական պատճենը՝ որևէ լեզվով: Նրանք տեղյակ չեն իրենց դատապարտման իրավական հիմքերից, ինչպես նաև այն մասին, թեուր և երբ կարող են տեղափոխվել: Մենք խորապես մտահոգ ենք կալանավայրի պայմաններով: 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում կալանքի մեջ մնացողների վիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև կապը խիստ սահմանափակվել է՝ կրճատվելով հազվադեպ ու կարճ զանգերի: Ընտանիքները մտավախություն ունեն, որ նույնիսկ այս նվազագույն կապը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել:
«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի գործելու թե՛ լիազորություն, թե՛ պատասխանատվություն: Մենք պաշտոնապես պահանջել ենք տասնհինգ օրվա ընթացքում ստանալ բովանդակալից գրավոր պատասխան և ներկայացրել ենք մանրամասն նամակ՝ նկարագրելով հրատապ մտահոգությունները»:

Լուսինա Մինասյանը կցել է նաև Սաբինա Ալիևայիյն հասցեագրված նամակը, որտեղ հստակ պահանջներ են նշվում.
«SOAR-ը պաշտոնապես խնդրում է, որ Ձեր գրասենյակը՝
• Ապահովի բոլոր հայ կալանավորներին իրենց դատավճռի պաշտոնական տեքստի անհապաղ տրամադրումը՝ նրանց հասկանալի լեզվով.
• Ապահովի, որ կալանավորներն ու նրանց ընտանիքները ժամանակին տեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ ցանկացած որոշման մասին՝ ներառյալ նպատակակետ հաստատությունը և տեղափոխման ամսաթիվը.
• Նպաստի կալանքի պայմանների և մնացած յուրաքանչյուր կալանավորի ֆիզիկական ու հոգեբանական վիճակի անկախ գնահատմանը.
• Երաշխավորի կանոնավոր ընտանեկան կապի, ներառյալ՝ հեռախոսային հաղորդակցության շարունակությունը՝ առանց սահմանափակման կամ հատուցման.
• Հաստատի սույն նամակի ստացումը և ապահովի բովանդակալից գրավոր պատասխան՝ տասնհինգ օրվա ընթացքում:

Թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և մարդկային հիմնական արժանապատվության պահպանումը անորոշ ժամանակով հետաձգելու ենթակա չեն: Այն կալանավորները, որոնց անունից ես գրում եմ, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ադրբեջանական օրենսդրությամբ և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով ամրագրված իրենց բոլոր իրավունքների լիարժեք պաշտպանության: Կոչ եմ անում Ձեր գրասենյակին գործել այն շտապողականությամբ, որն այս իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է»:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Ռուսաստանը երեկ աննախադեպ ավերիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային. Տիգրան Չոբանյան (video) Ձեզ ասում եմ՝ Փաշինյանն արդեն հանձնել է Հայաստանի օդային տարածքները․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Որտե՞ղ է ապրում Աննան (video) Իմ հերը միլիարդատեր չէր, բայց․․․ Գևորգ Պապոյան (video) Եկել է ժամանակը երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին. Հրանտ Ավետիսյան Նիկոլը սպառվել է․ Ավինյանը Նիկոլին «բուքսիր» է անում․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Պատերազմը ավելի է թեժանալու. Արման Աբովյան Երբ դպրոցը իջեցնում ես կենցաղային նշաձողերի մակարդակի, ապա անխուսափելի է մյուս բոլոր շերտերի օկուպացիոն ներխուժումը դպրոց․ Հակոբ Բադալյան Ընդամենը 6 քայլ՝ ուժեղ խաղաղություն ունենալու համար․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը «ԱԱԾ-ի տղերքից շատերին սարքել են օֆիցիալ «ստուկաչներ»․ էս ի՞նչ եք անում»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Նիկոլը իմացել է ճշմարտությունը, ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու (video) Դատարանը մերժել է Մարիամ Ալեքսանյանը վթարի է ենթարկվել Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը. Սամվել Կարապետյան Խրամատներ՝ Երևանի փողոցներում․ Գառնիկ Դանիելյանը՝ փաստերով (video) Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք…Գևորգ Գրիգորյան «Արնաշաղախ հագուստ»․ Ինչ հրապարակվեց դատարանում Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունից (video) Ապահովագրությունից մինչև դեղատոմս․ ինչպես է ձևավորվում կոռուպցիոն շղթան առողջապահությունում Ենթադրյալ կեղծ տեղեկանք՝ հանուն Հայկ Կոնջորյանի եղբոր թեթև պատժի․ «Ազատություն» «Պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու». Տավուշի թեմի հոգևորականների միասնական աղոթքը՝ Մակարավանքում «Մարդիկ մեծ զզվանք են ապրում Նիկոլից». հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ուրախ եմ, որ երկու պատերազմներում հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից․ Աշոտ Երկաթը՝ որդուն Հրատապ դիմում՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am