Սրբազանը դեռ տեղյակ չի նոր հայցադիմումից․ Նավուրում իր գործը մարդկանց համար է եղել․ փաստաբան

24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։ Այս մասին գրում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։

Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։

Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյալ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել»։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Իմ հերը միլիարդատեր չէր, բայց․․․ Գևորգ Պապոյան (video) Եկել է ժամանակը երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին. Հրանտ Ավետիսյան Նիկոլը սպառվել է․ Ավինյանը Նիկոլին «բուքսիր» է անում․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Պատերազմը ավելի է թեժանալու. Արման Աբովյան Երբ դպրոցը իջեցնում ես կենցաղային նշաձողերի մակարդակի, ապա անխուսափելի է մյուս բոլոր շերտերի օկուպացիոն ներխուժումը դպրոց․ Հակոբ Բադալյան Ընդամենը 6 քայլ՝ ուժեղ խաղաղություն ունենալու համար․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը «ԱԱԾ-ի տղերքից շատերին սարքել են օֆիցիալ «ստուկաչներ»․ էս ի՞նչ եք անում»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Նիկոլը իմացել է ճշմարտությունը, ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու (video) Դատարանը մերժել է Մարիամ Ալեքսանյանը վթարի է ենթարկվել Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը. Սամվել Կարապետյան Խրամատներ՝ Երևանի փողոցներում․ Գառնիկ Դանիելյանը՝ փաստերով (video) Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք…Գևորգ Գրիգորյան «Արնաշաղախ հագուստ»․ Ինչ հրապարակվեց դատարանում Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունից (video) Ապահովագրությունից մինչև դեղատոմս․ ինչպես է ձևավորվում կոռուպցիոն շղթան առողջապահությունում Ենթադրյալ կեղծ տեղեկանք՝ հանուն Հայկ Կոնջորյանի եղբոր թեթև պատժի․ «Ազատություն» «Պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու». Տավուշի թեմի հոգևորականների միասնական աղոթքը՝ Մակարավանքում «Մարդիկ մեծ զզվանք են ապրում Նիկոլից». հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ուրախ եմ, որ երկու պատերազմներում հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից․ Աշոտ Երկաթը՝ որդուն Հրատապ դիմում՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային Դուք եք մեղավոր, որ քաղաքացին աղքատ է, ի՞նչ անենք մենք․ Լոռու բնակիչ (video) Իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն աճել է Հիմա հատ-հատ Ռոբերտ Քոչարյանի արածներն եմ նշում. Արմենակ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am