Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն
2 ամիս առաջ մեկնարկել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, որը, իրապես, հեղափոխական է լինելու Հայաստանի տնտեսության համար, այս ծրագիրը հույս է ներշնչել ժողովրդին, որ նրանք կարող են ապրել բարեկեցիկ կյանքով, Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսփյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն: Հովսեփյանը շեշտեց, որ անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից: Նրա խոսքով՝ մեր սահմանները պետք է լինեն ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման միջոցով: Արեգա Հովսեփյանն ընդգծեց, որ ՀՀ սահմանի յուրաքանչյուր մետրը պաշտպանված է լինելու:
