Անտրամաբանական է իսրայելական ռմբակոծությունների ֆոնին Լիբանանից «Հեզբոլլահ»-ի զինաթափումն ակնկալելը
Լիբանանի հարցերով Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ անտրամաբանական կլինի ակնկալելը, որ Լիբանանի կառավարությունը կզինաթափի իրանամետ «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչներին այն դեպքում, երբ երկիրը ռմբակոծվում է Իսրայելի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France 24-ը։
«Իսրայելը շատ երկար ժամանակ օկուպացրել է Լիբանանը և չի կարողացել վերացնել «Հեզբոլլահ»-ի ռազմական կարողությունները։ Հետևաբար, նրանք այժմ չեն կարող խնդրել Լիբանանի կառավարությանը կատարել այդ աշխատանքը երեք օրում՝ ռմբակոծությունների ներքո», – ասել է Ժան-Իվ Լե Դրիանը։
Նա կարծիք է հայտնել, որ միայն բանակցությունները կլուծեն ներկայիս ճգնաժամը։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 880 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2100-ը։
