«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Գրել էինք, որ անցած շաբաթ ՔՊ վարչությունը «մեղադրյալի աթոռին է նստեցրել» Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին, որին կասկածել են ներկուսակցական ընտրությունների ժամանակ զեղծարարությունների մեջ: Գտել են, որ նա չէր կարող ազնիվ պայքարում տեղ զբաղեցնել պատվավոր 50-րդ հորիզոնականում: Ճիշտ է` նա ստիպված էր իր տեղը զիջել քվոտայով խորհրդարան անցնող կանանց, որ կատարվի օրենքի պահանջը։ Հայկ Ավագյանին հրավիրել են ՔՊ վարչություն եւ անորոշ կասկածների հիման վրա մեղադրանքներ առաջադրել, թե` դու չէիր կարող այդքան ձայն հավաքել, հաստատ՝ ուղղորդել ես պատվիրակներին: Մոտավորապես այս տեքստով, որ դու` շարքային կուսակցականդ, ինչպե՞ս կարող էիր ընտրյալների հետ ոտք գցել։ Սակայն քանի որ որեւէ կոնկրետ ապացույց չկա Ավագյանի դեմ, թեպետ ողջ կուսակցությանը մոբիլիզացրել են, որ ապացույցներ հայտնաբերեն, ուստի որոշել են նրան թողնել ցուցակում` չհեռացնել, ինչպես արեցին Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Գրիգորյանի դեպքում, որոնց դեմ իրեղեն ապացույցներ են եղել։
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը