Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին. թուրք սյունակագիր

Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խնդրին անդրադարձել է թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով արձանագրել է՝ «Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին»:Իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև հունվարի 9-ին ելույթի ժամանակ ակնկալվում էր, որ Էրդողանը պետք է անդրադառնա ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ համագործակցության հարցին, սակայն ի զարմանս բոլորի նա սկսեց խոսել Գյուլի մասին: Նախագահը մասնավորապես հայտարարեց. «Նախկինում մեր կուսակցության տանիքի տակ գտնված, իսկ այժմ այլ վայրում գտնվող որևէ մեկն իրավունք չունի մեր կուսակցության մասին որևէ բան ասի», «Այս միասնությունը թունավորողները թող իմանան, որ արդեն այս քարավանի անկեղծ ճամփորդները չեն», «Այս գնացքից ընկածները ընկած տեղն էլ կմնան»:Աբդուլքադիր Սելվին հիշեցրել է, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլի գրասենյակից ավելի վաղ արված հայտարարությամբ նշվել է, որ վերջինս շարունակելու է կիսել իր տեսակետները երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: «Տեսնենք՝ արդյոք Գյուլը կլռի, թե կպատասխանի այս քննադատություններին»,- նշում է սյունակագիրը: Փորձելով հասկանալ Էրդողանի նման գործելաոճի՝ նախկին նախագահի հասցեին քննադատություններ հնչեցնելու դրդապատճառները՝ Սելվին հիշեցրել է, որ Աբդուլլահ Գյուլը նրան դեմ էր գնացել և «այո» չէր ասել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում: Բացի այդ, նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Էրդողանի կողմից ստորագրած և օրենքի ուժ ունեցող այն հրամանագրի առնչությամբ, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ:  Գյուլն այս քայլը «խիստ մտահոգիչ» էր անվանել:«Իհարկե, այս ամենը ևս իրենց դերակատարությունն ունեցել են, սակայն այժմ խոսք է գնում ավելի հեռուն գնացող ռազմավարության մասին: Էրդողանը 2019 թվականի նախագահական ընտրություններից առաջ Աբդուլլահ Գյուլի և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև հստակ գիծ է քաշել: Դրա նպատակը կուսակցությունում Գյուլի նկատմամբ եղած համակրանքը վերացնելն է: Թե ինչ կլինի հետագայում, պարզ կլինի Գյուլի դիրքորոշումից հետո»,- նշել է սյունակագիրը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am