Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանության կանխատեսելի գործողությունները «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի, ինչպես նաև արցախյան պատերազմում նահատակված հերոսի քրոջ՝ բազմազավակ մոր նկատմամբ, գալիս են լրացնելու իշխանությունների այլանդակությունների այն շղթան, որը արդեն 8 տարի է՝ հասարակությանը պահում է մշտական ալեկոծության մեջ։
Բայց խնդիրը ապօրինաբար գործող «իրավապահ» կառույցների երևացող թիրախները չեն, այլ հասարակությունը, որին իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում։
Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ»։
