Բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ ԼՂ հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու համար

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը։

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար
Ժնև – 18 մարտի, 2026 թ.

2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026 թ. մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ:
Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար:

«Նյութական աջակցություն» էթնիկ զտումներին

Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետին (SECO)՝ համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD)՝ Բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 և 2023 թթ. ուղեցույցների: ՏՀԶԿ Ուղեցույցների «Հատուկ դեպքերի» (Specific Instance) ընթացակարգի համաձայն՝ Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը և կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները:

«SOCAR Trading»-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային ու ֆինանսական օղակը և ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը՝ փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։

Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա՝ բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավն իրենից ներկայացրել է էթնիկ զտում և, հնարավոր է, ցեղասպանություն:

Բողոքը պնդում է, որ SOCAR Trading-ն իր ֆինանսական և առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը և, հետևաբար, ըստ ՏՀԶԿ ուղեցույցների՝ ուներ հստակ պարտավորություն՝ իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն (due diligence) և արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։»

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», – ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը: «Այդ գործողությունների համար պատասխանատու պետությանը ֆինանսապես աջակցող ընկերությունները չեն կարող անտեսել միջազգային չափանիշներից բխող իրենց պարտավորությունները»:

Շվեյցարիայի մանդատը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար

Այսօր Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքարկուները նաև հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներն ընդունեցին միջնորդություն՝ հանձնարարելով Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին խաղաղության ֆորում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև: Մեկ տարի անց նման ֆորում դեռևս չի գումարվել:

Կոմիտեն և նրա գործընկերները հայտնել են իրենց շարունակական ակնկալիքը, որ Շվեյցարիայի իշխանությունները կկատարեն խորհրդարանի այս հանձնարարականը, որը, նրանց համոզմամբ, կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության կառուցման գործում:

«Շվեյցարիան պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների պաշտպանության և նրանց ինքնորոշման իրավունքի ապահովման գործում, ինչպես երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ», – ասել է «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը: «Որպես չեզոք պետություն՝ Շվեյցարիան ունի բարենպաստ դիրք՝ կառուցողական դեր խաղալու այս տասնամյակների հակամարտությանն արդարացի հանգուցալուծում տալու գործում»:

«Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա», – նշել է Ցյուրիխում գործող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպություն» (Christian Solidarity International) ՀԿ-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը, ով նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում: «Իրանի հետ նոր հակամարտությունն առավել քան երբևէ պարզ դարձրեց կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության կառուցման կարևորությունը»:

Քայլեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի երկու անդամներ մասնակցում են Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանին:

Ելույթ ունենալով լիագումար նիստերին մի քանի հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ նրանք Խորհրդի ուշադրությունն են հրավիրել Բաքվի բանտերում հայ պատանդների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի պահման, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը չկատարելու Ադրբեջանի մերժման (որով պահանջվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների շարունակական ոչնչացման փաստերի վրա:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
ՔՊ-ն այնպես է խոսում խաղաղություն կերտելու մասին, ասես պատերազմներն իրենց օրոք չեն եղել. փաստաբան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ «Նիկոլենց էշ խելքն ու հանցակից զույգը»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Հրապարակ». Ազգային հիշողությունը չի անհետանում վարչական որոշումներով Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ականի Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին «Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են «Հրապարակ»․ Մի կերպ պլստաց Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օդային տարածքը փակ կլինի եւս 2 օր Խորթ մայրը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության փորձի և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ. ՔԿ Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է #ՀԻՄԱ․ «Սարսափում եմ. Իրանը ստիպված է լինելու հարվածել Հայաստանին, եթե…»․ Տիգրան Չոբանյան (video) Իրանում ընթացող պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի. թյուրքագետ Նիկո՛լ, ներսում հոխորտաս, դրսում՝ փիսիկ խաղաս, իմացի՛ր՝ ամեն ինչ արդեն բացահայտվել է․ Աշոտյան (video) Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր դեսպանատներին անհապաղ վերանայել անվտանգության նկատառումները Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ» Ի՞նչ է սպասում Ռոբերտ Քոչարյանի ընտրողը նրանից (video) Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am