Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժխնդիր լինել» Լարիջանիի մահվան պատասխանատուներից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժխնդիր լինել» Լարիջանիի մահվան պատասխանատուներից:
«Ալի Լարիջանիի մահը ծայրաստիճան սգալի իրադարձություն է։ Մենք խիստ կերպով վրեժխնդիր կլինենք բոլորից, ում ձեռքերին կա Իրանի անմեղ, բայց տոկուն պաշտպանների արյունը», — ընդգծել է Մասուդ Փեզեշքիանը։
Հիշեցնենք՝ Իրանը հաստատել է՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է ամերիկա-իսրայելյան հրթիռային հարվածների հետևանքով։
