Սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում
Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։
Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։
Հիմա ես չեմ, դուք եք. սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում․․․»,-գրել է նա:
