Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «ԱՄՆ՝ ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հայտարարել է իր հրաժարականի մասին: Քենթը ասել է, որ այդ քայլին է դիմում Իրանի հարցում վարվող քաղաքականության հետ անհամաձայն լինելու պատճառով: Նա նշել է, թե չի կարող հանգիստ խղճով պաշտպանել Իրանի դեմ պատերազմը: Ըստ նրա, Իրանը չէր ներկայացնում սպառնալիք Նահանգների համար եւ ակնհայտ է, որ պատերազմի մեջ ԱՄՆ մտել է Իսրայելի դրդմամբ եւ իսրայելական լոբբիի ազդեցությամբ:

 Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց, թե արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Իրանի դեմ պատերազմի հարցում Թրամպի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները:

Կարո՞ղ են օրինակ հաջորդը լինել Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը եւ փոխնախագահ Վենսը: Թուլսի Գաբարդը չի խոսում Իրանի դեմ պատերազմի մասին, բայց նաեւ հայտնի է, որ ամերիկյան հետախուզությունը Թրամպին ներկայացրել է տվյալներ, որոնք չեն պարունակել պատերազմի անհրաժեշտության ռեկոմենդացիա:

 Իսկ այն, որ փոխնախագահ Վենսը դեմ է եղել պատերազմին, ըստ էության, խոստովանել է ինքը Թրամպը, և անուղղակի խոստովանել է նաեւ Վենսը: Երբ նրան հարցրին օրերս, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմից առաջ փակ քննարկմանը ինքը դեմ է արտահայտվել պատերազմին, Վենսը չհերքեց, այլ ընդամենը հայտարարեց, թե փակ սենյակում տեղի ունեցածի մասին չի հայտնի ոչինչ:

Արդյո՞ք Թրամպի վարչակազմից կանջատվի մի կորիզ, որը 2028-ի նախագահի ընտրությանը կդառնա Հանրապետական կուսակցության հավակնորդ թիմ, օրինակ փոխնախագահ Վենսի գլխավորությամբ: Իհարկե մեկ հրաժարականի պայմաններում հազիվ թե կարող ենք անել այդքան հեռուն գնացող դատողություններ, բայց համենայն դեպս հետաքրքիր կլինի հետեւելը»:

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ Փառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր Գրիգորյան Ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար․ Արաղչի Թրամփը հանդիպումը հետաձգել է Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ Հորմուզի նեղուցն այլևս անվտանգ չի լինի ԱՄՆ-ի համար․ Fars Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել Հորմուզի նեղուցում ճգնшժամը ԱՄՆ-ի և Իսրայելի шգրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով 7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am