7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար
Պետական բյուջեից 7 միլիոն 500 հազար դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար, գրել է «Փաստինֆո»-ն։
Կառավարության աշխատակազմի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ գումարները նախատեսվում է հատկացնել 6 ավտոմեքենաների վերանորոգման համար՝ 3 «Տոյոտա Քեմրի» և 3 «Լենդ Կրաուզեր Պրադո»։
Պայմանագրով նախատեսվում է փոխարինել մեքենաների տարբեր պահեստամասեր։
