Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել հանցավոր գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց վերաբերյալ, որոնք նախնական համաձայնությամբ և դերերի հստակ բաշխմամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, համացանցային զանգերի միջոցով իրականացնում էին լայնամասշտաբ հափշտակություններ։

Ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա՝ նախաքննական մարմին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 9-ին Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունների ծառայողները համատեղ խուզարկություն են իրականացրել Երևանի Դավթաշեն թաղամասի առանձնատներից մեկում։

Հատկանշական է, որ հանցավոր խումբը նախապես կառուցել էր պաշտպանական յուրօրինակ համակարգ. տարածքը կահավորված էր արտաքին տեսահսկման սարքերով, որոնց միջոցով իրավապահներին նկատելուն պես նախատեսված էր վայրկյանների ընթացքում հոսանքազրկել շինությունը՝ այդպիսով ջնջելով կամ անհասանելի դարձնելով հանցավոր գործունեության բոլոր թվային հետքերը։Իրավապահների արագ ու հմուտ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել նախաքննության համար առանցքային նշանակություն ունեցող թվային ապացույցների ոչնչացումը։
Եվ այսպես, իրավապահների տեսադաշտում հայտնված 14 անձից բաղկացած խումբը գործել էր կազմակերպված և հստակ պլանավորված հանցավոր սխեմայով։ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խմբի անդամները վարձակալել են առանձնատուն, աննկատ մնալու համար իրականացրել ներքին լուսավորության քողարկման հատուկ աշխատանքներ և տարածքը կահավորել ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու կապի միջոցներով։

Գործողությունների առանցքում Airdrop scam մեթոդի կիրառումն էր։ Մասնավորապես՝ ստեղծելով կեղծ ներդրումային հարթակ, հմտորեն թաքցնելով իրենց ինքնությունը, նրանք հանդես են եկել կեղծանուններով։ Օգտագործելով հաղորդակցման բարձր հմտություններ և տիրապետելով մի քանի օտար լեզուների՝ նրանք թիրախավորել են օտարերկրյա քաղաքացիների՝ տրամադրելով կեղծ տեղեկություններ կրիպտոակտիվների շուկայում իբր բարձր եկամտաբերություն ապահովող ներդրումների վերաբերյալ, ինչի արդյունքում իրականացրել են խոշորամասշտաբ հափշտակություններ։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ նախնական տվյալներով հանցավոր խումբը զանգերի կենտրոններ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ներկայումս աշխատանքներ են տարվում օտարերկրյա գործընկերների հետ՝ կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ բացահայտելու, ինչպես նաև հասցված վնասի չափը հստակեցնելու նպատակով։

Իրականացվում են անհրաժեշտ վարույթային գործողություններ՝ հանցավոր սխեմայի մանրամասները և դերակատարների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 199 անգամ
Լրահոս
7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico Իրանը մեր համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին Թրամփի ավագ տնտեսական խորհրդականը Չինաստանի «երախտագիտությունն» է ակնկալում՝ Իրանի դեմ պատերազմի համար Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը Ֆիդանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am