ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս

Եվրամիությունը չի նախատեսում ընդլայնել և Հորմուզի նեղուցում տարածել Կարմիր ծովում գործող «Վահաններ» (Aspides) առաքելությունը, որը ստեղծվել է 2024 թվականին միջազգային նավագնացությունը Եմենի հութիների հարձակումներից պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում հակամարտությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը շատ կարևոր առաջնահերթություն է, և գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու հարցը, այնուամենայնիվ, ԵՄ-ն չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության մեջ։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Եվրոպայի պատերազմը չէ։ Ինչպես ասացի, մենք ունենք «Վահաններ» գործողությունը Կարմիր ծովում։ Քննարկումն այն մասին էր, որ այն պետք է ուժեղացվի, քանի որ այն շատ ռազմածովային միջոցներ չունի և պետք է ավելի շատ ունենա։ Սակայն քննարկումն այն մասին՝ արդյոք մենք այս մանդատը տարածում ենք նաև Հորմուզի նեղուցի վրա՝ Մասկատի գծից հյուսիս, անդամ պետությունների կողմից դա անելու ցանկություն չկար։ Ինչպես ասացի, ոչ ոք չի ցանկանում ակտիվորեն մասնակցել այս պատերազմին։ Եվ, իհարկե, բոլորը մտահոգված են, թե ինչպիսին կլինի արդյունքը», – Կալասի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ աշխատանք է տարվում դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ծավալած ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների պատճառով փակվել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ը։ Սա հանգեցրել է նավթի գնի կտրուկ աճի։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am