Սա Սերժ Սարգսյանի կողմից խորամանկ քայլ էր. Կարո Եղնուկյան

Վերջապես ստորագրվեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ) չնայած նրան, որ մինչև վերջին գիշերը ակնկալվում էր Պուտինի հեռախոսազանգը։ Եվրոպական արժեհամակարգին ձգտող հասարակությունը և նրանց ներկայացնող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ողջունում էին ՀԸԳՀ-ի ստորագրումը (տես «Գործընկերության հանուն բաց հասարակության» նախաձեռնությանը միացած ՀԿ-ները http://www.asparez.am/em-hh-hamadzaynagir_hy/#.WjmJ_1WWbIX և Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմին (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) միացած ՀԿ-ները http://eap-csf.eu/members/ լավ գիտակցելով, որ բարեփոխումների իրագործման համար դա միայն հնարավորություն է, եթե իհարկե Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն։ Այս պայմանագրով Եվրոպական Միությունը (ԵՄ) չի նախատեսում որևէ պարտադրանք կամ պատիժ պայմանագրի չիրագործման դեպքում, այլ միայն մատնանշում է ոլորտներ որտեղ կարիք ունեն բարեփոխումների և խոստանում է տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ծրագրի իրագործման շրջանակներում։ Ի տարբերություն Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող արդեն 20 ամյա պայմանագրի, ՀԸԳՀ-ի մոնիտորինգի պատասխանատվությունը բաժանվում է ԵՄ-ի և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի միջև, որը մեր հասարակությանը և ՀԿ-ներին կարևոր դերակատարություն է տալիս։ Գաղտնիք չէ, որ այս իշխանությունները շահագրգռված չեն իրագործել ՀԸԳՀ-ի որևէ պայման։ Բոլոր ոլորտները որոնք նշված են ՀԸԳՀ-ում (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, տնտեսական ազատականացում, մրցունակություն, հակակոռուպցիոն գործողություններ և այլն) որպես բարեփոխումների ենթակա տիրույթներ փոխկապակցված են և անմիջականորեն ազդելու են քաղաքական և տնտեսական մենաշնորհի դեմ, որն էլ իր հերթին հակասում է իշխանության ներկայացուցիչների անձնական շահերին։ Հարց է առաջանում․ ինչու՞ է Սերժ Սարգսյանն և բնականաբար ՀՀԿ-ն այդքան ոգևորությամբ ստորագրում մի պայմանագիր, որի իրագործման դեպքում կիրականանա իրենց մահը։ Առաջին հերթին նշենք, որ Սերժ Սարգսյանն այս քայլով որոշակի լեգիտիմություն հաստատեց ԵՄ-ի առջև խայտառակ ընտրություններից հետո։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը ցուցադրեց, որ ինքը ամենա «արևմտամետ» ՀՀԿ-ականն է և պայմանագրի «երաշխավորողը»։ Երրորդ, հասկանոլով, որ պայմանագրի իրագործումը մի քանի տարի հետո նոր կարող է առարկայական դառնալ, Սերժ Սարգսյանն «ապահովագրում» է իր իշխանության մի քանի տարվա անփոփոխ կյանք։ Չորրորդ, և երևի թե ամենակարևորըը՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նորից կարող է «գցել միամիտ եվրոպացիներին» և գրանտներ ստանալ սնանկությունից փրկվելու համար։ Կարծես թե սա Սերժ Սարգսյանի կողմից խորամանկ քայլ էր, քանի որ հասարակությունը և ՀԿ-ները խանդավառված էին Հայաստանը ԵՄ-ին մոտենալու գաղափարով այն աստիճանի, որ ընդունել էին լուռ դիտորդի դեր, երբ իրականում պետք է պայմանագրի դերակատարի դիրքերից հանդես գային։ Նրանք չհասկացան, որ մի քանի տարի փափուկ բարձ է դրվելու իրենց գլխի տակ սուտ խոստումների սպասելիքով։ Բայց ոչինչ, այս խաբեության փուչիկը կարելի է շատ հեշտ և արագ պայթեցնել «կարճ միացում» տալով։ Պետք չէ սպասել տարիներ այլ կարելի է հենց այս պահին ստիպել իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարելել։ Եթե իշխանությունները դա չեն կարող անել, ապա թող «խոստովանեն» ԵՄ գործընկերներին, որ իրենք ի սկզբանե բարի և անկեղծ մտադրություն չեն ունեցել։ Կեղծիքը բացահայտելու համար իշխանությունների առջև պետք է դնել այնպիսի մի հարց, որը եվրոպական արժեքհամակարգի առանցքային հիմնախնդիր է, որը չունի ժամանակային կամ կոնկրետ գործողությունից կախված նախապայման ՀԸԳՀ-ում։ Հետևաբար, առիթ չի տրվի իշխանություններին խուսափել հարցից պատճառաբանելով, որ «դրա ժամանակը դեռ չի եկել պայմանագրի համաձայն»։ Այդ հարցը պետք է լինի ակնհայտ, հեշտ ապացուցելի, անհապաղ լուծում պահանջող, քանի որ կոպտորեն խախտված է մարդու իրավունքները և անհամատեղելի է եվրոպական արժեհամակարգի հետ։ Այդ հիմնախնդիրը այս պահին առնվազն 81 քաղբանտարկյալների առկայությունն է (տես ցուցակ` https://prisoner132033282.wordpress.com/քաղբանտարկյալներ-2/այսօր-բանտում-են և https://prisoner132033282.wordpress.com/քաղհալածյալներ )։ Եվրոպական արժեհամակարգին հարող հասարակությունը և նրան ներկայացնող ՀԿ-ները չեն կարող որևէ վայրկյան հանդուրժել քաղբանտարկյալների գոյությունը, եթե նրանք իսկապես ցանկանում են ուղղորդվել դեպի Բրյուսել տանող ճանապարհը։ Այն, որ քաղբանտարկյլաներ կան Հայաստանում՝ բոլորի համար ակնհայտ և անհերքելի է (բացի իշխանություններին՝ հասկանալի պատճառներով), սակայն կարող է անհամաձայնություն առաջանալ քաղբանտարկյալի սահմանման հարցում, որն էլ ազդում է միայն քանակի վրա։ Բայց նույնիսկ սահմանման հարցում տարակարծություն չպետք է լինի քանի, որ 2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) վավերացրեց բանաձև 1900 «Քաղբանտարկյալ սահմանում» վերնագրով։ (տես իմ հոդվածը ԵԽԽՎ ի բանաձևի և քաղբանտարկյալների վերաբերյալ՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/155755 ) Առաջարկում եմ վերոնշյալ ՀԿ-ներին, այլ Հայաստանյան ՀԿ-ներին, կուսակցություններին և հանրահայտ անձանց միասնական ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին որպեսզի նա անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այդ ուղերձում անուն ազգանունով ներկայացված կլինեն, քանի որ համապատասխանում են ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին։ Միաժամանակ հարկավոր է հայտնել ԵՄ-ին ԵԽ-ին և ԵԽԽՎ-ին, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է դրվել Սերժ Սարգսյանի առջև, որը բխում է ՀԸԳՀ-ի մարդու իրավունքների հիմնահարցից։ Այս պահանջը պետք է ներկայացվի որպես իշխանության կողմից բարի կամքի դրսևորում և այն նպատակ ունի հասարակությանը և ԵՄ-ին ապացուցել, որ իշխանությունները լրջորեն մտադիր են իրագործել ՀԸԳՀ-ն։ Եթե պահանջում նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալներին ազատ չարձակի, ապա այս հասարակական համախմբումը պետք է կազմակերպի «հասարակական դատ»՝ հրավիրելով. - ԵԽԽՎ-ի փորձագետների, ԵՄ Մարդու Իրավունքների Հանձնաժողովի, ԵԽ-ի և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) ներկայացուցիչների, որպես արբիտրաժի «դատավորներ» - Իշխանության ներկայացուցիչներին՝ մասնավորապես, դատախազությունից և արդարադատության նախարարությունից, որպես «մեղադրող» կողմ - Ենթադրյալ 81 կամ ավեի քաղբանտարկյալներն ու իրենց փաստաբաններն, որպես «պաշտպանյալ» կողմ - Դիտորդի դերում կարող են լինել բոլոր հետաքրքրված անձինք և կազմակերպությունները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Պաշտպանը «Հասարակական դատ»-ը քաղբանտարկյալ բնորոշման համար քաղաքական գնահատական արտահայտելու մեխանիզմ է հիմնվելով ԵԽԽՎ-ի չափորոշիչների վրա, ոչ թե իրավական դատավարության։ «Հասարակական դատ»-ին մասնակից «դատավորները», «մեղադրողները» և «պաշտպանյալները» պայմանական են և իրենց ներկայությունը պարտադիր չէ որպեսզի «հասարակական դատ»-ի յուրաքանչյուր կազմակերպիչ ՀԿ իր համար «դատավճիռ» կայացնի թե ով է քաղբանտարկյալ։ Սակայն բոլոր ՀԿ-ները պետք է օգտվեն նույն չափորոշիչներից՝ ԵԽԽՎ-ի տրամադրած։ Այս առաջարկի կիրառումը լակմուսի թուղթ կհանդիսանա իշխանության համար՝ իրենց իրական մտադրություւները ՀԸԳՀ-ն կյանքի կոչելու մասով։ Այս առաջարկի կիրառումը նաև «զորավարժություն» կլինի Հայաստանյան հասարակության համար՝ ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավարությամբ, տեսնելու համար թե ինչքանով արդյուվետ է լինելու իերնց մոնիտորինգը հետագա ՀԸԳՀ-ի իրագործման համար։ Հրապարակայնացումը «հասարակական դատ»-ի և եվրոպական կառույցների փորձագետների ներառումը բավարար քաղաքական ճնշում կհանդիսանա որպեսզի Սերժ Սարգսյանը ի վերջո ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում։ Ծայրագույն դեպքում, եթե «հասարակական դատ»-ը չհաջողվեց, ապա այս նույն ՀԿ-ների համախմբումը պետք է ուղերձով դիմի ԵԽ-ին, որպեսզի Հայաստանի նկատմամբ հարուցվի խախտումների վարույթ, որտեղ ԵԽ-ն անհապաղ դադարեցնում է Հայաստանի քվեարկելու իրավունքը և ի վերջո դուրս հանի ԵԽ-ի կազմից, եթե մինչ այդ քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ ՀԿ-ները հասարակության ձայնն են և եթե հիմա ձայն չբարձրացնեն ահագնացող քաղբանտարկյալների գոյության մասին, ապա նրանք կհեղինակազրկվեն և կարժեզրկվի նրանց առաքելությունը։ Շարունակելի․․․

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am