«Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկը անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների օգտին ապօրինի անգործության համար, վերջիններիս կողմից ապօրինի ծառահատումներն անխոչընդոտ իրականացնելու դիմաց պարբերաբար կաշառք են ստացել նրանցից: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անտառապետը, երկու քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 2023 թվականի հոկտեմբերին որպես կաշառք պահանջել է 105.000 ՀՀ դրամ՝ դրա մի մասը անտառապահին փոխանցելու նպատակով: Բացի այդ, բացահայտվել է անտառապետի և անտառապահի կողմից խմբի կազմում նույն ժամանակահատվածում ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու ևս մեկ դեպք:

Քրեական վարույթով պարզվել է նաև, որ հիշյալ անտառապետը, իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի և իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ծառահատումները, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր իսկ կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի, այդ թվում՝ անտառապահին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննությամբ բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի վերը նշված պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Թրամփը ստում է. Իրանը անցել է պլան բ-ին` նոր կործանարար հարվածներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Հիմա թվերով եմ ասում՝ Նիկոլը քանի տրիլիոն դոլարներ է թալանել․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, պատասխան տուր՝ մեր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ինչի՞ համար ես տարել․ գյումրեցի (video) Նեթանյահուն վիրավո՞ր է, թե՞ մահացել է․․․ ի՞նչ են թաքցնում Իսրայելում․ Հայկ Նահապետյան (video) Ապրիլին հստակ ամեն ինչ կասենք. «Ուժեղ Հայաստան»-ի հետ կարելի է հույսեր կապել. Րաֆֆի Հովհաննիսյան (video) Սաղին կալանավորում է, ինձ էլ, որ տեսնի՝ կկալանավորի․ տանում լցնում է «ածծ»-ի պադվալը․ գյումրեցի (video) Պատերազմը հասնում է մեզ․ Իրանի վրա պայթած ռումբերին կհաջորդի․․․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ավանեսյա՛ն, տժժալու փոխարեն հիվանդանոցներից պամպերս գողացողների հարցը լուծիր․ Զոհրաբյանի ահազանգը (video) Սրանց նվագախումբը փոխել է երաժշտությունը․ հիմա ես եմ․․․ պատասխան կտան․ Ռուզաննա Խաչատրյան (video) Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն Փաշինյանը նմանվել է «մարդաս*անի, որը վախենում է իր թաքցրած դիա*ներից». Կարապետ Պողոսյան (video) Էրիկ Ալեքսանյանը, Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Արդեն 68 տարեկան ենք, գոնե մի քանի տարի մարդավարի ապրենք․ երկրաշարժից տուժած գյումրեցի (video) Վերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին. Տաթևիկ Հայրապետյան «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել Թրամփը «մանթրաժ» է, ի՞նչ կարևոր քայլ է արել Արաղչին․․․ (video) Հունգարիան կարգելափակի Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են Շտապ․Նիկոլը նոր վտանգավոր հայտարարություն է արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի վրա հարձակումը պլանավորած երկրները նախատեսում էին 24 ժամվա ընթացքում նվաճել երկիրը․ Լավրով Ռուսաստանում Telegram-ը արգելափակվել է ԶՊՄԿ աջակցությամբ՝ Կապանում սահմանափակ կարողությամբ 45 երեխա զբաղվում է սպորտով (video) Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը ծախսվել է անպիտան ինքնաթիռների վրա Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել․ «Փաստինֆո» Նիկոլին վռնդելուց հետո ինչ ենք անում․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am