Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին
Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր ռմբակոծությունների հետևանքով իրանական կողմում ոչնչացվել է ավելի քան 54500 բնակարան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական լրատվամիջոցներից, տվյալները հրապարակել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
Ըստ ընկերության տվյալների՝ երկրի տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով Իրանում ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է 54 550 միավոր բնակարան:
