Ալեք Ենիգոմշյանը նույնպես բողոքի ակցիա է անում

Պահանջելով կատարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները, որպեսզի նրանք դադարեցնեն հացադուլը բողոքի ալիք է բարձրացել:«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը բողոքի ակցիա է սկսել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց,Սասնա ծռերի գործով դատական նիստի ժամանակ դահլիճում հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը: «Ես գնում եմ Քրեակատարողական վարչություն բողոքի ակցիա իրականացնելու, որպեսզի կատարվեն տղաների պահանջները: Բոլորս մեկ մարդու պես գնում ենք պահանջելու»,-ասաց Ենիգոմշյանը: Ազատամարտիկներ Գագիկ Սարուխանյանն ու Վոլոդյա Ավետիսյանը ևս իրենց համաձայնությունը հայտնեցին և միացան Ենիգոմշյանին: Հիշեցնենք,որ ավելի վաղ հայտնել էինք,որ Արշակունյաց փողոցի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմացի հատվածը «Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները փակել են ՝աջակցելով  ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ Նուբարաշենի բանտից իրենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջին, ,որը չի բավարարվում։ Ցուցարարները «Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում», «Կառափնարան, թե՞՝ դատարան», «Արթուրին սպանեցիք, հերթը ծռերի՞նն է» գրությամբ պաստառներ են պարզել։ «Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, ի նշան բողոքի, դատարանից երթով շարժվեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։ Ճակատի անդամներից Կարապետ Ռուբինյանը հանդիպեց քրեակատարողական վարչության պետի տեղակալի հետ։ Հանդիպումից հետո Ռուբինյանը ցուցարարներին փոխանցեց, որ, ըստ պաշտոնյայի, հացադուլավորները խնդիր չունեն։ Նրանք էլ փակեցին Արշակունյաց փողոցի այդ հատվածը՝ նախարարությանը հիշեցնելով, որ «մարդն է բարձրագույն արժեքը»։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am