Մի՛ հոգնիր խնդրելուց և հավատալուց։ Այսօր Անիրավ դատավորի կիրակին է։
Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը գրել է․
«Ավետարանական այս առակը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց կենսական ճշմարտություն. «Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» (Ղուկաս 18:1): Եթե նույնիսկ անիրավ ու անաստված դատավորը տեղի տվեց այրի կնոջ թախանձանքին և ի վերջո արդարություն արեց նրա համար, որքա՜ն առավել մեր Երկնավոր Հայրը, որն անհունորեն բարի է, կլսի մեզ և արդարություն կանի Իր զավակների համար։ Աղոթքը միայն բառեր չեն, այլ հոգևոր երկխոսություն, որը մեզնից պահանջում է համբերություն և հաստատակամություն։ Հաճախ մենք հուսահատվում ենք, երբ մեր խնդրանքներն անմիջապես չեն կատարվում, սակայն այս առակը հիշեցնում է մեզ, որ դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել։ Երբ թվում է, թե պատասխան չկա, հիշի՛ր այրի կնոջ անկոտրում կամքը, նրա հավատն ու հարատևությունը հաղթեցին նույնիսկ անտարբերությանը։
Թող այս կիրակին մեզ ուժ տա չհանձնվելու մեր բարի նպատակների մեջ և վերականգնի մեր վստահությունը Աստծո խնամքի հանդեպ։
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը