Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան
ԱՄՆ–ին և Ռուսաստանին հնարավոր է բերել մեր դաշտ, քանի որ մեր դեպքում խոսքը և ԱՄՆ–ի, և Ռուսաստանի համար մի պրոբլեմի մասին է, որը էկզիստենցիալ չի իրենց համար, այստեղ իրենք կարող են համագործակցել։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան հակամարտության հարցում երաշխավորների հնարավորության մասին։
«Սա այն դեպքը չի, որ վճռորոշ նշանակություն ունի ԱՄն–ի համար։ Ռուսաստանի համար սա ավելի զգայուն թեմա է, բայց ՌԴ–ի համար էլ սա ամենակարևոր հարցը չի։ Դրա համար ես վստահ եմ, որ կարելի է աշխատել այդ ուղղությամբ։
Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին կայուն, հարատևելի խաղաղություն պետք չի, իրեն պետք է քարոզչական խաղաղություն, որ խաղաղություն բառը կապվի իր հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը, իշխանությունը պահելու շահերը հակասության մեջ են Հայաստանի շահերի հետ։ Ինքն ուզում է խաղաղությունը բետոնացվի, կապվի իր անվան հետ, իսկ մեզ պետք է լրիվ ուրիշ բան։ Խաղաղություն բառը ամենից շատ կիրառողը թշնամի է այդ խաղաղության գաղափարին։
Մենք պետք է այս փաստարկներով խոսենք ժողովրդի հետ, բացատրենք, որ մենք մեր առաջարկը իսկական խաղաղության առաջարկ է, որ այդ խաղաղությունը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերի հետ, և ինքը չի արել ոչինչ երաշխիքներ ունենալու համար»,– ընդգծեց Քոչարյանը։
