ՆԳՆ պարեկային ծառայությունում կատարվել են հրամանատարական կազմի կադրային փոփոխություններ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանների համաձայն՝ ոստիկանության պարեկային ծառայության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի հրամանատար։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Ազատ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության կապիտան Նարեկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։
