ՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներին
ՀԱՄԱՍ շարժումը Իրանին կոչ է անում դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն, ընդունելով հարձակմանը միջազգային նորմերին և օրենքներին համապատասխան՝ բոլոր հասանելի միջոցներով արձագանքելու Իրանի իրավունքը, միաժամանակ իրանական կողմին կոչ է անում ձեռնպահ մնալ հարևան երկրներին հարվածելուց և տարածաշրջանի բոլոր երկրներին հորդորում է համագործակցել՝ հանուն «այս ագրեսիայի դադարեցման» և եղբայրական կապերի պահպանման։
ՀԱՄԱՍ-ը Իրանին համերաշխություն է հայտնել փետրվարի 28-ին այդ երկրին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։
Հատկանշական է, որ ՀԱՄԱՍ շարժման գլխավոր գրասենյակը գտնվում է Կատարում, որը ենթարկվում է Իրանի հարվածներին։
