Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտվի, երբ անձամբ կզգա, որ դրա ժամանակը եկել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ Իրանի դեմ գործողությունները կդադարեցվեն, երբ ինքն ինտուիտիվ կզգա, որ այդ պահը հասունացել է։
ԱՄՆ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ նավթի և այլ ապրանքների գները կսկսեն նվազել գործողության ավարտից անմիջապես հետո։
«Մենք անմիջապես կվերադառնանք նախկին իրավիճակին, երբ սա ավարտվի և ես չեմ կարծում, որ դա երկար ժամանակ կպահանջի», – հավելել է Թրամփը։
