Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրամայել է լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայել երկրի հյուսիսային՝ Լիբանանի հետ սահմանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Իրավիճակի բազմակողմանի գնահատումից հետո Զամիրը հրամայել է Հյուսիսային հրամանատարության ուժերի լայնածավալ ուժեղացում՝ տարբեր հարձակողական և պաշտպանական սցենարների պատրաստության ամրապնդման շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
