«Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան
Վկայի կարգավիճակով քննչական կոմիտեում հարցաքննության հրավիրված Սյունաց թեմի առաջնորդ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը կոմիտեի բակում լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ չի կարող վարույթին առնչվող հարցերի պատասխանել։
«Խոսելու արգելք կա, բացի այդ՝ երկրից բացակայելու արգելք կա»,–նշեց Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։
Լրագրողների հարցերին այն մասին, թե ինչու՞ են փորձում տապալել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, Սյունաց թեմի առաջնորդը պատասխանեց․ «Տապալողներին է պետք է այդ հարցերը տալ, նրանց փոխարեն չեմ կարող ենթադրություններ անել։ Ինձնից լավ գիտեք ամեն ինչ»։
