Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։

Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և պատվաբեր, և չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե մասնագիտական և թե ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին։

Մասնագիտական աշխատանքս սկսել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել եմ ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։

2019թ․ սկսած՝ ձեր կողմից տրված քվեով պատգամավոր ընտրվելուց և 2021թ․ վերընտրվելուց հետո, իրականացրել եմ օրենսդիր գործունեություն՝ զբաղեցնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Վստահ եմ՝ հնարավորություն ունեցել եք հետևելու թե΄ իմ ելույթներին, թե΄ իմ գործունեությանը, որի առանցքում մշտապես գտնվել և գտնվելու են սահմանադրականության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները։ Հավատացնում եմ ձեզ, որ նշված արժեքներով առաջնորդվելու եմ նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում։

Այս ընթացքում հետևել եք նաև իմ գործունեությանը միջազգային հարթակներում, որտեղ ես մշտապես հանդես եմ եկել իրավունքի գերակայության սկզբունքը խստորեն պահպանելու հրամայականի դիրքերից և, համոզված եմ, որ նոր կարգավիճակում ևս առավել արդյունավետ գործունեություն կիարանացնեմ միջազգային հարթակներում` ի նպաստ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին։

ժողովրդավարական արժեքների, սահմանադրական արժեբանության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ու հավատամքն ուղեկցել են ինձ մասնագիտական գործունեությանս ամբողջ ընթացքում՝, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ մշտապես լինելով ուղեցույց ամենախրթին իրավիճակներում կողմնորոշվելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս։

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ երախտիքիս խոսքը ուղղել բոլորիդ՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվոլու պարագայում խոստանում եմ լինել անկախ, անաչառ, զերծ որևէ ազդեցությունից ու քաղաքական որևէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,- հայտարարել է նա։

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան «Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին «Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միջինքի արարողություն Խամենեիի ելույթը սահմանեց Իրանի ուղղությունն այս կարևոր պահին․ Մասուդ Փեզեշկիան Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Նիկոլն իրեն կորցրած Սամվել Կարապետյանի նկարի հետ է կռիվ տվել․ Նարեկ Կարապետյան (video) Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում (video) #ՀԻՄԱ․ «Եվրոպայում էդ կեղտին հազիվ են լսել․ ասել է՝ վաճառում եմ, ծախում, տալիս»․ վերլուծաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am