Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը․․․

Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից անցել է 2 շաբաթ։ «Մեր բակի» պատերազմը շարունակվում է՝ ծավալվելու հստակ նշաններով։ Իմաստ չկա խոսել ամենօրյա հարվածների կամ ռազմական գործողությունների մասին (դուք դրանք հեշտությամբ կարող եք գտնել լրատվականներում)։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ինչ կա ու ինչ է պետք իմանալ այս պահի դրությամբ ռազմավարական մակարդակում (համառոտ ու թեզիսային)։

Պատերազմը տևում է արդեն 14 օր։ Այս փաստն ինքնին արդեն իսկ չհաշվարկված իրողություն է։ Այն, ինչ սկզբում ԱՄՆ-Իսրայելը նախատեսում էին իրականացնել մի քանի օրում, վերածվեց ոչ միայն հյուծիչ պատերազմի, այլև էականորեն սկսեց ազդել հարձակվող կողմերի ռազմավարական հնարավորությունների վրա՝ ներքին իրադրության վատթարացումից մինչև զինամթերքի պաշարների կտրուկ նվազում։

Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը (Ա. Խամենեիի ու բարձրագույն զինվորականության սպանություն և իշխանության/պետության կապիտուլիացիա՝ ներքին ընդդիմության ճնշման ներքո) իր ոճով բազմաթիվ նմանություններ ունի 2022 թ. ՌԴ «հատուկ ռազմագործողության» (СВО) հետ, որը նույնպես ի սկզբանե նախատեսված էր իրականացնել մի քանի օրվա մեջ, սակայն վերածվեց արդեն 4 տարի տևող հյուծիչ պատերազմի։ Այս առումով իրանա-ամերիկա-իսրայելյան պատերազմը ևս արդեն մտել է հյուծիչ պատերազմի փուլ։

Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում (այստեղ չի կարելի նախանձով չհիանալ սեփական պետության համար պայքարողների հաստատակամությամբ)։

Պատերազմող կողմերի ռազմավարություններ շատ տարբեր են։

Իրանը նահանջելու ծրագրեր (ու տեղ) չունի։ Ընդակառակը, տեսնելով պատերազմի ավարտի հավանականություն, փորձում է այն վերջացնել սեփական ռազմավարական դիրքի բարձրացմամբ։ Այն է՝ ոչ թե զինադադար կնքել ու մտնել ավանդական սպասողական ցիկլի մեջ (ինչպես եղավ, օրինակ, անցյալ ամռանը «12-օրյա պատերազմից» հետո), այլ հասնել այնպիսի իրադրության, որտեղ նոր պատերազմի հավանականությունը տեսանելի ապագայում էականորեն կնվազի։ Դա անելու համար Իրանը բարձրացնում է իր վրա հարձակվելու գինը՝ այդ թվում ներգրավվելով (խոցելով) անմիջական հարևանությամբ գտնվող երկրներին։ Սա մի մարտավարություն է, որը ստիպում է հարակից պետություններին դիմադրել ԱՄՆ ու Իսրայելի ցանկություններին՝ թույլ չտալով օգտագործել սեփական տարածքը (արդեն իսկ այսպիսի տրամադրությունների մասին առկա են բազմաթիվ արտահոսքեր)։ Այլ բառերով ասած՝ դիմադրելով՝ Թեհրանը հեռվացնում է հաջորդ պատերազմի ժամկետը և ապահովում խաղաղություն (լավ դաս է մեզ համար)։

ԱՄՆ չունի ռազմավարություն (exit strategy)։ Այլ պլան, քան սկզբնականը, գոյություն չուներ։ Ավելին՝ հաշվարկված չէին, օրինակ, Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու իրական սպառնալիքները և դրանց ազդեցությունը դաշնակիցների ու համաշխարհային տնտեսության վրա (նայե՛ք նավթի գները և միանգամից ամեն բան հասկանալի կլինի)։

Իսրայելի հաշվարկն ավելի պարզ է. լինելով Իրանի անմիջական հարևան, հրեական պետությունը առաջնորդվում է «որքան շատ վնաս թշնամուն, այնքան ավելի լավ» սկզբունքով։ Ինչքանով է սա արդարացված, կասեն Իսրայելով զբաղվող մասնագետները։ Ես կարծում եմ, որ Նեթանյահուն ևս թերհաշվարկ է կատարել։

Այս պահին հնարավոր նոր ռազմական իրական բախման թատերաբեմեր կարող են բացվել Եմենում, Սիրիայում և Իրաքում (կան բազմաթիվ նախանշաններ)։ Լիբանան-Իսրայել սահմանին արդեն իսկ պատերազմ է։ Սա Իրանի դեռևս չօգտագործված «զենքերից է»։ Եթե սա գործարկվի, այդ ժամանակ ամեն բան ուղղակի կլինի աղետալի միլիոնավոր մարդկանց համար ողջ տարածաշրջանում։

Առանձնահատուկ պետք է նշել, որ ամեն բան արվում է Թուրքիային (Ադրբեջանին) պատերազմի մեջ ներքաշելու համար։ Սակայն ոչ մի ռացիոնալ հաշվարկ այդպես անելու չկա՛ ոչ Անկարայում (Բաքվում), ոչ էլ Թեհրանում։
Պատերազմի ավարտի մասին

ԱՄՆ, որպես գլխավոր ուժ, ունի պատերազմն ավարտելու երկու (վատ) ընտրություն. կա՛մ շարունակել պատերազմը՝ առանց չափելի ու հստակ, միաժամանակ գերռիսկային ավարտի սցենարի, կա՛մ էլ ավարտել այն հիմա՝ Իրանին էլ ավելի մոտեցնելով «միջուկային զենքին», ստանալով ուժեղացած իշխանություն վրիժառու առաջնորդով և խաթարված Մերձավոր Արևելք։Այս ընտրությունն է պատճառը, որ իրավիճակը շարունակում է մնալ անլուծելի։ Հետևաբար՝ պատերազմի ամենավտանգավոր փուլը դեռ կարող է առջևում լինել (մինչդեռ զոհվում ու վիրավորվում են հազարավոր մարդիկ, ավերվում քաղաքներ, խաթարվում ճակատագրեր)։

Ամփոփելով. վերջին 2 շաբաթները ցույց տվեցին, որ մարտավարական հաջողությունը հավասար չէ ռազմավարական հաջողության, հատկապես՝ երբ վերջինս հստակ ձևակերպված չէ։ Սա դաս է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։

Մեզ համար վիճակը շարունակում է լինել կայուն ծանր. բիզնեսի համար ստեղծված դժվարություններից (Չինաստանից ներկրումը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ) մինչև անվտանգային սպառնալիքներ ՀՀ սահմաններին»,-գրել է նա:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
ԱԱԾ, էս ի՞նչ եք դարձել․ Կարապետ Պողոսյան (video) Կարեն Կարապետյանը ևս հակակոռուպցիոն դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (video) Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ ԱԱԾ-ի Գևորիկը չի՞ կեղծ տեղեկություն տվողը․ Ալեքսանյան (video) «Իրեն գելխեղդի տեղ դրած Փաշինյանն այսօր դարձել է տուզիկ»․ Էդգար Ղազարյան (video) «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Հորս գերեզմանով եմ երդվում, էսքան ոստիկան տեսա, լացս եկավ, ինչի՞ են բերել, ու՞մ են վախացնում (video) ԳՀԽ-ն մերժելի է համարում ԵԽ-ում Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին շինծու վերագրումները Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։ Դարձյալ դիվահարվում ես․ Տեր Եփրեմ քահանա Զարգարյան Երկու ամիս է մնացել դիմացեք ու տեսեք՝ինչ է լինելու. ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնեց (video) Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը․․․ Սամվել Կարապետյանի ռեյտինգը ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. գիտի՝ ինչ է սպասվում․ Բազեյան (video) ՔԿ-ն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը․ «Փաստինֆո» Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ #ՈՒՂԻՂ․ ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ դատարանի դիմաց․ ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանին (video) Հայտնվելու է այն դատավորը, ով վերջ կդնի Սամվել Կարապետյանի կալանքին.Կարապետյանի ներկայացուցիչ (video) Թրամփը կոչ է արել Հորմուզի նեղուցում գտնվող տանկերներին համարձակություն ցուցաբերեն Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա․ Սամվել Ֆարմանյան Պիտի պատասխան տաք ձեր ծաղրական տիկ-տոկյան վիդեոների համար․ Անուշ Պողոսյան (video) Իրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվել ԱՀԱԶԱՆԳ․ Բժիշկներին տեռորի են ենթարկել, ինչպե՞ս են սպառնում․ բժիշկ Գևորգ Գևորգյան (video) Երեխուս բերնից կտրել, սարքել եմ էս ավտոտնակը, թող գումարի չափ ասեն, սեփականաշնորհենք, ոչ թե քանդեն (video) 45 տարեկանում հազիվ էս ավտոտնակն ունեմ, քանդում են, ու՞մ էր խանգարում․ Աջափնյակի բնակիչ (video) Իրանական ազգայնականությունն արդեն վաղուց նկատելիորեն սերտաճել է շիայական գաղափարախոսության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am