Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և առաջին տիկին Էմինե Էրդողանը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»։
Ըստ Էրդողանի՝ Գուտերեշը առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը և որպես Պորտուգալիայի վարչապետ՝ նա աննախադեպ ներդրում է ունեցել իր երկրում բարգավաճման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։
Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում իր 10 տարիների ընթացքում նա ակնառու ջանքեր է գործադրել՝ ապահովելու, որ տեղահանված անձինք ստանան մարդկային արժանապատվությանը համապատասխան վերաբերմունք և պաշտպանություն:
