Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան

Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացում: Այս մասին Facebook–ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական Պառլամենտի Ստրասբուրգյան շենքում ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի և ԵՄ-ին անդամակցելու մասին՝ նա և եվրոպացի դեպուտատները այդ պահին շատ լավ գիտեին, որ կես ժամ հետո Եվրոպական Պառլամենտում լինելու է մի կարևորագույն փաստաթղթի շուրջ քվեարկություն, որը կոչվում է Եվրոպական միության ընդլայնման ռազմավարություն:


Ես գտա այդ փաստաթուղթը: Այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանը ունի Եվրոպական Միության անդամության հեռանկար, այն ինչ Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի պարագայում դա գրված է մի քանի տեղ և պարզ տեքստով: Հայաստանի մասին ինչ գրված է՝ մաքսիմում այն է, որ նրանք ողջունում են այդ հիմար օրենքը ԱԺ-ում ինտեգրման մասով ընդունված ու հույս ունեն, որ եթե ռեֆորմները շարունակվեն խորանալ՝ ապա ԵՄ-Հայաստան հարաբերությունները կթևակոխեն տրանսֆորմացիոն փուլ:

 

Եվրոպական դեպուտատները շատ լավ գիտեին, որ երբ ծափահարում էին Նիկոլի ինքնամոռաց ճառին, կես ժամ հետո քվեարկելու են մի փաստաթղթի շուրջ, որտեղ չկա գեթ մեկ բառ Հայաստանի Եվրոպական Միության անդամակցության հեռանկարի մասին: Նիկոլ Փաշինյանը 9 տարի չի կարողանալու Հայաստանը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Փաստաթղթում գրված է, որ եվրոպական միության անդամ չեն կարող դառնալ երկրներ, որոնք ժխտում են ցեղասպանությունները:

Պատկերացնու՞մ եք, Հայաստանի այսօրվա իշխանությունները փաստացի ժխտում են հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն երկրից դուրս չհետապնդելով այն ճանաչման հեռանկարն ու առաքելությունը, այլ նաև երկրի ներսում պատժելով ցեղասպանության ինստիտուտի տնօրենին՝ հեռացնելով նրան պաշտոնից: Եվրոպական Միությունը մեզ չի խաբում, մեզ չի խոստանում եվրոպական ապագա, մեզ խաբում է Նիկոլը, իսկ եվրոպացիները դա ընդամենը ողջունում են»,- նշել է նա:

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Կարգալույծ Արման Սարոյանի գործով դատավորը մերժել է Հերթական ավտովթարները «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավորներ Կուկուռուզը նենց էր կրծում, ոնց որ սոված պախատ էր արել, հազիվ սուջուխ ուտի․ Աջափնյակի բնակիչ (video) Ավինյա՛ն, եկեք․ քանդում ես քեզ ընտած մարդկանց ավտոտնակները․ մեզ ժամանակ էլ չտվին․ Աջափնյակի բնակիչ (video) Ժողովուրդը կանգնած է Սամվել Կարապետյանի կողքին.ակցիա դատախազության մոտ (video) #ՀԻՄԱ. «Կիսախելագարության հասած Փաշինյանն ասել է՝ փրկե՛ք ինձ». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am