Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը»
Վաշինգտոնի գագաթաժողովի ամենակարեւոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքերը դնելն էր,- հայտնել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով «Ադրբեջանի Հանրապետության կառավարության 2025թ․ գործունեության մասին հաշվետվությունը»։
Նշվել է, որ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթաժողովը նպաստել է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրականության ձեւավորմանը եւ ստեղծել է կայուն խաղաղության եւ զարգացման բարենպաստ պայմաններ։
«Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարեւոր արդյունքներից մեկը նաեւ «TRIPP - Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» կամ «Զանգեզուրի միջանցքի» հիմքերը դնելն էր։ Այս բազմամոդալ երթուղին կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը»,- նշել է Ասադովը։
