ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
ՆԱՏՕ-ն Արկտիկայում լայնածավալ զորավարժություններ է անցկացնում՝ շուրջ 25 հազար զինծառայողի մասնակցությամբ, հայտնում է Reuters-ը։
«Cold Response» անվանումը կրող զորավարժությունները անցկացվում են մարտի 9-ից 19-ը՝ Նորվեգիայի և Ֆինլանդիայի հյուսիսային շրջաններում։ Դրանց մասնակցում են շուրջ 25 հազար զինծառայողներ 14 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Դանիայից։
