ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին
ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերը։
«Չկան որևէ տվյալներ, որոնք կարելի է հրապարակել և որոնք կվկայեն իրանցիների գործերին ռուսների մասնակցության մասին», — նշել է Ուիթաքերը՝ Fox Business հեռուստաալիքի եթերում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ են սկսել հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Իրանը, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
