Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, ուշագրավ նախագիծ է հաստատվել․ մինչև ընտրություններ առողջապահության ապահովագրության բոլոր ծախսերն ու պարտքերը մարել։ Թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Ֆինանսների նախարարությունը հաշվարկների բացակայություն է արձանագրել։

 

 

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում 2.9 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել, որի հիմնական մասը՝ 2.5 միլիարդ դրամը, վերցվում է կառավարության պահուստային ֆոնդից։

Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է առողջապահական ծառայությունների փաստացի գերակատարումներով և համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման փուլում առաջացած պարտավորություններով։

Փաստաթղթում ասվում է․

«2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների կատարողականները հիմնականում որոշ ծրագրերի մասով կանխատեսվածից ավել են ներկայացվել»։

Այս իրավիճակը, ըստ կառավարության, հանգեցրել է բժշկական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների կուտակմանը, և անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում՝ դրանք մարելու համար։ Նշվում է նաև, որ որոշման ընդունմամբ հնարավոր կլինի փոխհատուցել մինչև փետրվարի 28-ը մատուցված ծառայությունների շուրջ 86 տոկոսը։

Սակայն ուշագրավ է, որ այս վերաբաշխմանը ՀՀ ֆինանսների նախարարությունը սկզբնապես տվել է իր անհամաձայնությունը՝ մատնանշելով թե՛ հաշվարկների թերիությունը, թե՛ բյուջետային ռիսկերը։

Ֆինանսների նախարարությունը փաստաթղթում արձանագրել է, որ

«Նախագծին կից հիմնավորումներում բացակայում են պահանջվող գումարների հաշվարկները և դրանց հիմքում դրված մեթոդաբանությունը, մասնավորապես՝ կանխատեսված գերակատարումների ծավալների հաշվարկման սկզբունքները, միջոցառումների մակարդակով ձևավորված պարտավորությունների մանրամասները, շահառուների թվաքանակի փոփոխության ազդեցությունը պահանջվող ֆինանսական միջոցների վրա»։

Նախարարությունը նաև առաջարկել է նախ ներկայացնել համապատասխան հաշվարկներ ու վերլուծություններ՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ են ձևավորվել լրացուցիչ ֆինանսավորման պահանջվող չափերը։

Ֆինանսների նախարարությունը խնդիր է տեսել նաև համընդհանուր առողջապահական ապահովագրության (ԱՀԱ) ծրագրից նախատեսվող կրճատումների մեջ՝ մատնանշելով, որ համակարգում արդեն իսկ զգալի պարտավորություններ են կուտակվել։

«ԱՀԱ-ի գծով ձևավորված պարտավորությունները կազմել են 31.7 մլրդ դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեի եռամսյակային պլանը կազմում է 35.4 մլրդ դրամ», – նշված է նախարարության դիտարկման մեջ։

Այդ պատճառով ֆինանսների նախարարությունը առաջարկել է զերծ մնալ ԱՀԱ ծրագրից ծախսերի նվազեցումից և պահանջվող միջոցների աղբյուր դիտարկել կառավարության պահուստային ֆոնդը։

Միաժամանակ ֆինանսական գերատեսչությունը զգուշացրել է նաև բյուջետային կարգապահության հնարավոր խախտումների մասին։ Նրանց հաշվարկով՝ առաջարկվող վերաբաշխումը կարող է հանգեցնել բյուջետային սահմանափակումների գերազանցման։

«Բյուջետային տարվա առաջին եռամսյակի ընթացքում առաջարկվող վերաբաշխման արդյունքում առողջապահության նախարարության գծով վերաբաշխման տոկոսը կկազմի 1.4%, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև տարվա ավարտը կարող է առաջանալ 2.0% թույլատրելի սահմանաչափի գերազանցման ռիսկ»։

Ավելին՝

«Նախագծով ներկայացված նվազեցումները հնարավոր չէ կատարել՝ ծախսային միջոցառումների պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնվածության պատճառով»։

Չնայած այս դիտարկումներին՝ կառավարությունը ընդունեց նախագիծը՝ հիմնական ֆինանսավորումը ապահովելով պահուստային ֆոնդից։

Հատկանշական է նաև ժամանակային համընկնումը։ Նախագծով կատարվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում է առաջին և երկրորդ եռամսյակների ֆինանսավորմանը՝ առաջնային բուժօգնության, շտապ օգնության, սրտի վիրահատությունների, ուռուցքաբանական բուժման, հոգեկան առողջության և սոցիալապես անապահով խմբերի բժշկական ծառայությունների ծրագրերում։

Փաստացի ստացվում է, որ այս որոշմամբ կառավարությունը փորձում է փակել առողջապահական համակարգի ֆինանսավորման հարցերը տարվա առաջին կեսի համար, մինչդեռ տարվա երկրորդ հատվածի ֆինանսական կայունությունը դեռևս բաց հարց է մնում։

Այսպիսով, առանց հրապարակային քննարկման ընդունված որոշումը ոչ միայն վերաբաշխում է հարկատուների կողմից ձևավորված բյուջեի միլիարդավոր դրամները, այլ նաև բացահայտում է պետական համակարգի ներսում առկա տարաձայնությունները՝ հատկապես առողջապահության ֆինանսավորման հաշվարկների և համընդհանուր ապահովագրության իրական ֆինանսական բեռի շուրջ։

Ու քանի որ նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են տարվա առաջին երկու եռամսյակներին՝ մինչև ամառվա սկիզբը, քաղաքական շրջանակներում սա արդեն մեկնաբանվում է որպես փորձ՝ մինչև հունիսի 7-ին սպասվող ընտրական փուլը առողջապահական համակարգում ֆինանսական լարվածություն չթողնելու համար։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է ապահովել, որ տարվա առաջին կեսին բժշկական ծառայությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չառաջանան, իսկ համակարգում կուտակվող հնարավոր նոր պարտավորությունների հարցը փաստացի տեղափոխվում է տարվա երկրորդ կես։

Հունիսից հետո, ինչպես կանխատեսել են մասնագետները, ապահովագրության համակարգը կարող է կանգնել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 389 անգամ
Լրահոս
«Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video) Եվրամիությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին, դա խաբեություն է. Կոսաչև Մակրոնը հայերեն գրառում է արել Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am