Պուտինն աշխատանքից ազատել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Գորովոյին ազատել է Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նույն պաշտոնում նշանակել Ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կուրնոսենկոյին։ Դրա մասին նշված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղադրված հրամանագրում, հաղորդում է ТАСС-ը։
«Ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Վլադիմիրի Գորովոյին ազատել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Անատոլիևիչ Կուրնոսենկոյին նշանակել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ՝ նրան ազատելով այժմյան պաշտոնից»,- նշվում է փաստաթղթում։
