Ինչ է կատարվել «Սեֆ Ինթերնեյշնլ»-ի գրասենյակում այդ գիշեր. ամբողջական տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը ներկայացնում է Ամանորին Լոռու մարզը ցնցած գողության դեպքի բոլոր մանրամասներն ու տեսանյութը: Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Ամանորի գիշերը՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2018 թվականի հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի մի շարք հանգամանքներ։ Մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Իսկ բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքների ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության համար Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և  ՀԿԳ ավագ քննիչ Տ. Թադևոսյանը պարգևատրվել են։ 2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից գողություն է կատարվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվել դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ և  ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի   հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը, ինչպես նաև՝ պարզվել Ամանորի գիշերը գրասենյակից հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Երևանի մի բնակչի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Երևանի բնակիչը գնացել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել նրա մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին և կրկնօրինակել այն: 2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն: Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչը  դրամապահոցից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդեր և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, Երևանի բնակիչը, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված գումարի և զարդերի մի մասը՝ 90.600.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝ 65 փաթեթում, ինչպես նաև՝ 803.000 հազար ՀՀ դրամ և 4.854 ԱՄՆ դոլար։ Կառավարիչն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Հունվարի 8-ին քննիչը որոշում է կայացրել Երևանի բնակչին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am