Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել
Իրաքի Բասրա նավահանգստի մոտ հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել: Բոլորը փրկվել են։ Դրա մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է վրացի նավաստի Իրակլի Ջաշիի կինը՝ Նինչո Սուրմանիձեն։
Zefyros և Safesea Vishnu նավթատարները հարձակման են ենթարկվել մարտի 12-ի գիշերը։ BBC Verify-ն, հղում անելով Marine Traffic-ի տվյալներին, պարզաբանում է, որ Zefyros-ը հունական սեփականություն է, ծածանում է Մալթայի դրոշը և ուղևորվում էր Իրաքի նավահանգիստ։ Safesea Vishnu-ն ամերիկյան սեփականություն է և ծածանում է Մարշալյան կղզիների դրոշը։ Նավն ուղևորվում էր Հնդկաստան, հաղորդում է «Настоящее время»-ն։
