ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար
ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով, հինգշաբթի հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Կարծում եմ՝ այո, դա լիովին հավանական է։ Բայց, դարձյալ, ես այսօր ավելի ուշ կլինեմ Պենտագոնում, սակայն հենց դրա վրա է այժմ աշխատում ռազմական գերատեսչությունը»,- ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ ՌԾՈւ նավերի կողմից ուղեկցման հնարավորության մասին հարցին։
Ռայթը նշել է, որ այս հարցը գտնվում է ամերիկյան զինվորականների մշակման փուլում։
